Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՇԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ՉԵՆՔ ՀԱՍԵԼ 1980-ԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

Արխիվ 12-16

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՇԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ՉԵՆՔ ՀԱՍԵԼ

1980-ԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

 

Ժամանակին, ավելի ստույգ 1950-ականների վերջում Հայաստանում մեծ ուշադրություն էր դարձվում թափոնների երկրորդային վերամշակմանը եւ այդ ուղղությամբ նոր տեխնոլոգիաների ստեղծմանը: Այդպիսի աշխատանքներ էին տարվում քար եւ սիլիկատ ինստիտուտում, պոլիտեխնիկում: Արդյոք կա որեւէ մարմին, որը զբաղվում է թափոնների երկրորդային վերամշակման կազմակերպման հարցերով, խթանում է այդ ուղղությամբ նոր տեխնալոգիաների ստեղծումը, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցին, բնապահպանության 1-ին փոխնախարար Սիմոն Պապյանն ասաց.

- Հիմնական ռազմավարությունը ամրագրված է, որ պետք է զարգացնենք սակավաթափոն տեխնոլոգիաների վրա հիմնված մեր տնտեսությունը: Կա հոդված, ըստ որի` նախատեսվում է տնտեսական թափոնների այդ ուղղությունը զարգացնելու համար: Այս ուղղությունը, որը մենք ներկայացրել ենք, միանշանակ դրական քայլ կկատարենք, քանի որ այն ուղղված է նրան, որ ցույց ենք տալիս, որ ընդերքը պոչամբարներում թափոն է առաջացնում: Եթե դրա համար պատասխան չտան, ստիպված կլինենք համապատասխան պատժամիջոցներ կիրառել, ինչի համար պետք է իրենք վճարներ մուծեն: Դրա համար մի կողմից պետք է ապահովեն համալիր կորզումը՝ օգտակար հանածոյի, որպեսզի քիչ թափոններ առաջանան, իսկ մյուս կողմից էլ առաջացած թափոնները պետք է կարողանանք վերամշակել: Արդեն ներկայացվել է այդ ներդրումային ծրագիրը, որով կկարողանան այդ հարցը լուծել: Այսինքն` մի կողմից ստանում ենք տնտեսական էֆեկտ, մյուս կողմից շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծում:

Հիմա կառավարությունը զբաղվում է այդ հարցով, եւ պետք է իհարկե ստեղծվի մաքուր տեխնոլոգիաների կենտրոն: Այսինքն` այդ գաղափարը հիմա շրջանառության մեջ է:

Հ.Գ. Փաստորեն Բնապահպանության նախարարությունը մինչ այսօր չի զբաղվում թափոնների վերամշակման տեխնոլոգիաներով եւ նոր-նոր է այդ գաղափարը դնում շրջանառության մեջ: Այսինքն` մենք դեռ չենք հասել 1980-ականների վերջի մակարդակի այս հարցում, իհարկե: Ինչպիսին նախարարն է, այնպիսին էլ վիճակն է այդ ոլորտում: Դե իսկ նախարար ունենք, աշխարհը չունի:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ