«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

ԱԺ փոխնախագահ. ՛՛Պաշտոնապես հայտարարում եմ, ես չեմ ասել, որ ժողովուրդը դա պետք է վճարի իր գրպանից՛՛

Արխիվ 12-16

ԱԺ փոխնախագահ. ՛՛Պաշտոնապես հայտարարում եմ,

ես չեմ ասել, որ ժողովուրդը դա պետք է վճարի իր

գրպանից՛՛

 

Որոշ ԶԼՄ-երի «բարեխիղճ» աշխատանքը շարունակում է պատուհասել ինչպես լրատվության պրոֆեսիոնալների բարի համբավը, այնպես էլ քաղաքական-հասարակական դաշտը:

Մամուլի հետ իմ երկարատեւ աշխատանքային պրակտիկայում բազմիցս եմ համոզվել` ոմանց սենսացիոն նկրտումների եւ լայքային վազքարշավի բավարարման համար վճարում է ողջ հասարակությունը:

«Կռուտիտներով» ռեյտինգ հավաքող, ազատ խոսքը կեղծ դրոշակ դարձրած այս ընկերները` որքան վատ, այնքան լավ սկզբունքով տարածում են չհիմնավորված, կեղծ տեղեկատվություն:

Նախօրեին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ բառացիորեն կեղծ տեղեկատվություն տարածեցին` վերագրելով ինձ մի հայտարարություն, որը չի արվել իմ կողմից:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակական կրքերին շախ տալով` այս լրատվամիջոցները գրեցին, թե ես ասել եմ, որ ՀԷՑ-ում 24 միլիարդի պարտք է գոյացել, եւ դա մարելու համար պետք է ժողովուրդը վճարի իր գրպանից: Իմ ասածի տեսագրությունը կա: /https://www.youtube.com/watch?v=n1nViITEJeQ/:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես նման բան չեմ ասել: Ավելին՝ նշել եմ, որ ցանկացած թանկացմանը մենք դեմ ենք, եւ այլ աղբյուր նշեք վճարելու համար: Հարց է առաջանում` որն է նման հրապարակումների նպատակը: Սրտացավ քննարկումներն անպայման վերածել լեզվակռվի՞, թե՞ … տարբերակները բազմաթիվ են, ենթադրությունները թողնում եմ «պրոֆեսիոնալների բարեխղճությանը»:

Հասկանալով, որ ազատ խոսքի եւ մամուլի ավանդույթները մեր երկրում դեռեւս կայացած չեն, մինչեւ այժմ փորձել եմ ըմբռնումով մոտենալ` երբեւիցե չընկնելով կեղծ տեղեկատվություն տարածող, իրականությունը խեղաթյուրած հրապարակումների հետեւից:

Ո՞րն է ելքը այս իրավիճակից: Եթե քննադատում եք փաստարկված, քննադատեք, քավ լիցի: Դիմում եմ խոսքի ազատության ջատագովներին՝ հերքեք ապատեղեկատվությունը: Վերջապես պետք է գա պատասխանատու խոսքի ժամանակը:

 

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված