Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

՛՛ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԿԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ՛՛. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Արխիվ 12-16

՛՛ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԿԱՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԿԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ՛՛. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

 

Շուտով խորհրդարանը կավարտի իր աշխատանքը եւ մոտենում է հանգստի շրջանը: Յուրաքանչյուր պատգամավոր ունի իր նախընտրելի հանգստի տարբերակը, միջավայրն ու վայրը: Այն կարող է լինել, ՀՀ-ում եւ նրանից դուրս: Սակայն մեր զրուցակիցը, մեր տեղեկություններով, ամեն տարի մեկնում է հանգստի Արցախ: Թե արդյոք այս տարի կպահպանվի նույն ավանդույթը եւ արդյոք շատերի համար հասանելի է հանգիստն անցկացնելու Արցախում, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ասաց.

- Ես չեմ կարծում , որ Արցախում ավելի թանկ է հանգիստ կազմակերպելը, քան մնացած տեղերում: Արդեն իսկ ժամանակն է, որ կարողանանք մի քիչ հաշվենկատ մոտեցում ցուցաբերենք եւ իմաստավորենք մեր արձակուրդները, հասկանալ, որ այն միջոցները, որը տրամադրելու ենք հանգստին, ցանկալի է, որ մնա ՀՀ-ում եւ Արցախում, որոնք որոշակիորեն կխթանեն տնտեսությանն ու տուրիզմին, ներքին տնտեսական աշխուժություն  կհաղորդեն: Դրանում կա թե՛ բարոյական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային կողմ: Ինչ խոսք իմ ընտանիքով այս տարի եւս մեր հանգիստը կանցկացնենք Արցախում, ինչն արդեն ավանդույթ է դարձել դեռեւս պատերազմական տարիներից: Կոչ եմ անում նաեւ մեր սփյուռքին, որ եւս առաջնորդվեն այս գաղափարով եւ իրենց հանգիստն իրականացնեն կամ Հայաստանում, կամ Արցախում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ