Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

«ԲԵՐՔԻ ՏՈՆ» ՔԱՆԴԱԿԻ ԿԵՍՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

Արխիվ 12-16

«ԲԵՐՔԻ ՏՈՆ» ՔԱՆԴԱԿԻ ԿԵՍՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

Հետաքրքիր է, որքան դեռ պիտի շարունակվի քաղաքի տարբեր ծայրերում եւ ընդհանրապես Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների օր օրի անհետացումն ու թալանը: Օրեր առաջ «Իրավունքը» տեղեկացավ, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանում գտնվող ՀՀ ժողովրդական նկարիչ ՍՈՒՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ «Բերքի տոն» (բրոնզ, 1967) քանդակի կեսն անհետացել է` պոկել տարել են ու փչացրել հուշարձանի երբեմնի տեսքը: Այս մասին մեզ հայտնեցին արձանի հարակից տարածքի բնակիչները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում վրդովմունք էր հայտնել նաեւ ժողովրդական նկարչի որդին` քանդակագործ Արշակ Նազարյանը եւ տեղադրել ավերված հուշարձանի լուսանկարը:


Բնակիչների խոսքով` այդ հարցով դիմել են Մշակույթի նախարարություն, որտեղից տեղեկացրել են, որ արձանը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ, ուստի հուշարձանի կամ այն այժմյան տեսքին հասցնողների խնդիրը նախարարության իրավասությունը չէ: Թեպետ նախարարությունից բնակիչներին հավաստիացրել են, որ դեպքի մասին տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանին: Սակայն քաղաքապետարանի մշակույթի բաժնից «Իրավունքին» տեղեկացրին, որ այս պահին այդ մասին որեւէ տեղեկություն չունեն:
Ի դեպ` քանդակագործ Արշակ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն քննարկումների առիթ է դարձել, ու թեպետ վերջերս «ավանդույթ» է դարձել պետական մարմինների` սոցցանցերում աշխատելու մշակույթը, բայց  ոստիկանությունից մեզ նույնպես պատասխանեցին, որ այս մասին որեւէ հայտարարություն, դիմում չեն ստացել:
Ամենեւին չմեղմացնելով նման արարք ցուցաբերող անձանց մեղքը` ստիպված ենք կրկին շեշտել, որ պետական գերատեսչությունների անտարբերությունը մշակութային արժեքների նկատմամբ միայն նպաստում է նման դեպքերի կրկնությանը: Ամեն դեպքում, հուսանք, որ քաղաքապետարանն արդեն տեղեկացավ այս հուշարձանի անմխիթար վիճակի մասին եւ գոնե վաղն այս մասին միջոցներ կձեռնարկի` այն անհետ չկորցնելու համար:
Կույտը մշակեց ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված