ԲԱՑՎԵՑ «ՀԿԵ» ՓԲԸ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԵԶՈՆԸ
Արխիվ 12-16ԲԱՑՎԵՑ «ՀԿԵ» ՓԲԸ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԵԶՈՆԸ
Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը, եւ Երեւանից Բաթումի մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը, որով Վրաստանի առողջարաններ են մեկնել 65 ուղեւոր:
Ֆիրմային գնացքը աշխատելու է ամեն օր` մինչեւ հոկտեմբերի 1-ը` Երեւանից մեկնելով ժամը 15:30-ին:
Տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաեւ «ՀԿԵ»-ի կայքում` www.ukzhd.am:
Երեւանից Բաթումի ուղեւորության տեւողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը` 15 ժամ 50 րոպե:
Անցած տարվա համեմատ` «ՀԿԵ»-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել: Տոմսերի գները տատանվում են 13 հազ. դրամից մինչեւ 29 հազ. դրամի միջակայքում` կապված կուպեների հարմարավետությունից:
Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ եւ անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում եւ ննջավագոններում ուղեւորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
2014 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղեւորների թիվը կազմել էր 46 հազար` 2008 թվականի համեմատ աճելով 538%-ով:
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը եւ «Արմենիա» անվանումը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
