Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

ԴԵՌ «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է», ԹԵ ԻՆՉՈՒ Է ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԴԵՌ «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է», ԹԵ ԻՆՉՈՒ Է ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ

(Թեմայի սկիզբը՝ նախորդ համարում)
Եվ այսպես՝ անցած ուրբաթ ՀՀ ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ եւս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի(ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու պետք է էլեկտրաէներգիան թանկանա: Նույն ծեծված պատճառաբանությունն է՝ ՀԷՑ-ը չնախատեսվածից շատ թանկ՝ Հրազդանի ջէկ-ում արտադրված հոսանք է ձեռք բերել ու առաջացել են վնասներ:

46,8 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ 23,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱ՞ՐՏՔ ԵՆ ՓԱԿՈՒՄ
Միգուցե: Բայց էլի ամբողջ հարցն այն է, թե ո՞ւր մնաց նույն վնասները փակելու համար անցած տարվա մոտ 4 դրամանոց թանկացումը: Հիշեցնենք եւս մեկ անգամ. ուղիղ մեկ տարի առաջ նույն ԱԺ-ում պարոն Նազարյանը պաշտոնապես հայտարարում էր հենց այդ՝ ատոմակայանի եւ Որոտանի ու Սեւանի հիդրոկասկադների պակաս փոխանցած էլեկտրաէներգիան Հրազդանի ջէկ-ի թանկ հոսանքով լրացնելու պատճառով ՀԷՑ-ում առաջացած 17,9 մլրդ դրամանոց ճեղքվածքի մասին: Բայց՝ անցած տարի ՀԷՑ-ը վաճառել է 5,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, այսինքն՝ այն 4 դրամի հաշվին լիուլի բավարար էր այդ ճեղքվածքը փակելու համար: Իսկ ահա մեր նախորդ համարում, ելնելով ՀԷՑ-ի պաշտոնական հաշվետվություններից, ներկայացրել էինք, որ ընկերությունը 2010 եւ 2011 թվականներին ունեցել է համապատասխանաբար 11,7 եւ 2,8 միլիարդ դրամ մաքուր եկամուտ: Վնասներ եղել են 2012-ին՝ մոտ 10,1 մլրդ դրամ եւ 2013-ին՝ մոտ 9,9 միլիարդ: Թեեւ հանրագումարում դա մոտ 20 միլիարդ է, եւ պարոն Նազարյանի ասած 17,9 միլիարդ դրամից տարբերվում է, սակայն դա էլ բան չի փոխում. անցած տարվա 4 դրամանոց թանկացումը կարող էր 20 միլիարդի դեպքում եւս ճեղքվածքը փակել:
Բայց ահա առաջարկվող հերթական՝ մոտ 7 դրամանոց սակագնային թանկացման մեջ ՀԾԿՀ-ն նորից նախատեսում է «փոխհատուցման ենթակա գումարի վերադարձ» 23,4 մլրդ դրամի չափով: Որտեղի՞ց ծլեց այդ 23,4 միլիարդը: Ենթադրել, թե դա առաջացել է անցած տարի՝ 2014-ին, միամտություն կլիներ: Այսինքն, եթե անգամ առաջնորդվենց ՀԾԿՀ նախագահի այն պնդմամբ, թե անցած տարվա թանկացման առաջ բերած հավելյալ մոտ 20 միլիաիդ մուտքերից մի 5-6 միլիարդն ուղղվալ է արտադրող կայաններին ու ՀԷՑ-ի ողջ 17,9 մլրդ դրամ պարտքը չի փակվել, էլի այս տարի 23,4 միլիարդ ճեղքվածք չէր առաջանա: Նկատի ունենք հետեւյալը. Ռ. Նազարյանը նման մի թիվ եւս հնչեցրեց. «Վերջին 2 տարիներին ընկերության վնասը կազմել է շուրջ 9 մլրդ դրամ»: Այսինքն՝ 2013 եւ 2014 թվականների՞ն: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր, եթե ՀԷՑ-ն ասում է, թե միայն 2013-ին ունեցել է 9,9 միլիարդի վնաս: Ուրեմն ենթադրենք, որ 2014-ին ոչ մի վնաս էլ չի՞ եղել. այդ դեպքում ՀԷՑ-ի մնացորդային ճեղքվածքը 3-4 միլիոնից չէր անցնի:Լավ, ընդունենք, որ նախորդող տարիների չափով մի 10 միլիարդ դրամ էլ ՀԷՑ-ն անցած տարի է կորցրել: Այս դեպքում էլ ճեղքվածքը պետք է հազիվ 13-14 միլիարդ կազմեր, ոչ թե՝ 23,4:
Բայց սա էլ էական չէ: Այսպես. նույն պարոն Նազարյանը, հիմնավորելով սպասվող թանկացումը, ասում է, թե այդ 7 դրամից մոտ 4,5-ը գնալու է ճեղքվածքի փակմանը, իսկ «2,4 դրամը հայկական դրամի արժեզրկմամբ եւ այլ ծախսերով է պայմանավորված»: Ընդունենք, որ այս մեկ տարվա ընթացքում 2,4 դրամով սակագինն ավելացնելու օբյեկտիվ պատճառ առաջացել է, թեեւ դժվար չէ հիմնավորել, որ դոլարի թանկացումը դրա կես չափով էլ թանկացում չէր առաջացնի: Բայց՝ անցած տարվա 4 դրամանոց թանկացումը ոչ ոք դեռ չեղյալ չի համարել: Այսինքն՝ այդ 2,4 դրամանոց «օբյեկտիվ» մասը հանելով՝ էլի անցած տարվանից 1,6 դրամ թանկացումը դեռ մնում է: Իսկ դա արդեն իսկ ՀԷՑ-ին այս տարի պետք է մոտ 9 միլիարդ դրամ հավելյալ եկամուտ բերեր, եւ այդ 1,6 դրամը մի կես տարի ավել պահպանելով՝ այն ենթադրյալ 13-14 միլիարդանոց ճեղքվածքը լիովին կփակեր:
Բայց այսքանից հետո անգամ ընդունենք, որ պաշտոնապես ներկայացված այս բոլոր խայտաբղետ, մեկը մյուսին չբռնող թվերը ճիշտ են: Ուրեմն ի՞նչ պատկեր ունենք, որն անգամ ՀԾԿՆ-ն չի կարող հերքել. անցած տարվա 4 դրամանոց թանկացման 1,6 դրամը դեռ մնում է: Գումարենք այս տարվա 7 դրամը եւ կստանանք, որ ՀԾԿՀ ներկայացրած 23,4 մլրդ դրամի ճեղքվածի մարմանը 1 կՎտ/ժ-ի հաշվարկով ուղղվելու է մոտ, կլորացնենք, 8,5 դրամ: Մինչդեռ՝ էլի վաճառվելու է մոտ 5,5 մլրդ կՎտ/ժ հոսանք, այսինքն՝ լրացուցիչ կառաջանա մոտ 46,8 միլիարդ դրամ: «Հանճարեղ» է. 23,4 միլիարդ դրամ միանգամայն անհասկանալի պարտքն ուղիղ երկու անգամ մեծ գումարով է փակվելու:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՅԴՔԱՆ ՍԻՐՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-ԻՆ

Իրականում, թե ինչ է կատարվում հայկական էներգետիկայում, ինչու են սակագները նման թռիչքներ գործում, դժվար է հասկանալ, ելնելով միայն ՀԷՑ-ի այդ «թվաբանությունից»: Համակարգն սկսվում է արտադրող կայաններից, եւ հենց այստեղ է «ամենամութ անտառը»: Բերենք մեկ պարզ օրինակ. 2010-ին, երբ ՀԷՑ-ը, ինչպես նշեցինք, ունեցել է 11,7 միլիարդ դրամ մաքուր եկամուտ, նրա ձեռք բերած էլեկտրաէներգիայի ընդհանուր կաթսայում ամենաթանկ հոսանքն արտադրող Հրազդանի ջէկ-ն ուներ 320 մլն կՎտ/ժ մասնաբաժին: 2011-ին այդ թիվը հասնում է 584 մլն-ի, ապա՝ անցնում 700 միլիոնից, հետո նորից վերադառնում 600-ի սահմանագիծ, իսկ այս տարվա համար էլ սահմանված է մոտ 515 մլն կՎտ/ժ-ի չափաքանակ: Որքանո՞վ են իրականությանը մոտ այդ թվերը, մեծ վերապահումներ կան: Բայց ընդունելով, որ իրական են, հարցին նայենք այս կողմից. ինչո՞ւ պետք է ատոմակայանի կամ հիդրոկասկադների արտադրական պակասը լրացվեր բացառապես Հրազդանի ջէկ-ի հաշվին: Նախ՝ տարվա այն ամիսներին, երբ ատոմակայանը գործել է, թողարկել է ոչ իր հնարավորությունների չափով արտադրանք: Մինչդեռ Հրազդանի ջեկ-ը, որ պետք է աշխատեր հիմնականում ատոմակայանի պարապուրդի երկու-երեք ամիսներին, ավելի ու ավելի հաճախակի է տարվա մյուս ամիսներին գործարկվել(եթե իրականում գործարկվել է եւ ոչ թե այլ կայանների արտադրանքն է վերագրվել Հրազդանի ջէկ-ին) էժան ատոմակայանի հաշվին: Լավ, ենթադրենք տեխնիկական պայմանները պահանջում էին այդ ամիսներին եւս ջէկ-ից հոսանք ստանալ: Բայց ինչո՞ւ է այդ ողջ պակասորդի ստացումը դրվել հենց Հրազդանի ջէկ-ի վրա: Նկատի ունենք, որ հավելյալ համապատասխան հզորություններ ունեին էապես ցածր ինքնարժեքով գործող ինչպես Երեւանի ջէկ-ը, այնպես էլ՝ Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկը: Համեմատության համար նշենք, որ ՀԾԿՀ-ի այս վերջին թանկացումներին վերաբերող հաշվարկներով անգամ եթե Հրազդանի ջէկ-ն ունենալու է 44,445 դրամ միադրույք սակագին(առանց ԱԱՀ), ապա Երեւանի ջէկ-ի համար այդ թիվը 27,825 դրամ է, Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկի համար՝ 35 դրամ: Ընդ որում՝ հավելյալ պատվերի դեպքում այս սակագները նվազելու որոշակի տեղ ունեն:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանը պաշտոնական պարտավորություններ ունի Հրազդանի ջէկ-ի սեփականատիրոջ հանդեպ: Միգուցե: Բայց եթե 2010-ին այդ կայանի մոտ 320 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի առաքումը բավարարում էր այդ պարտավորությունների կատարմանը, ուրեմն ինչո՞ւ այս եւ վերջին երեք տարիներին էլ այդ ցուցանիշը չեն սահմանել, որ մնացած 200-ն էլ Հրազդանի ջէկ-ի փոխարեն պատվիրվեր մյուս անհամեմատ էժան ջէկ-երին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
(Թեմայի շարունակությունը՝
հաջորդ համարում)

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված