Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ԱՆԵԼ

Արխիվ 12-16

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ԱՆԵԼ

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը` հունիսի 17-ին,  քննարկելու է ՀԷՑ-ի` հոսանքի թանկացման հայտը: Խորհրդարանի միջանցքներում պտտվող լուրերի համաձայն` իշխանությունը շահագրգռված է իր վրայից «մաքրել» հոսանքի թանկացման հարցում իրեն վերագրվող մեղադրանքները: Մասնավորապես, պատժել Բիբինին եւ ստիպել նրան, որ  որոշակի ժամանակահատվածում լուծի ՀԷՑ-ում առաջացած խնդիրները, եւ ամենակարեւորը`նվազեցնի  կորուստները: Չի բացառվում` վաղվա նիստում ՀԾԿՀ-ը   գուցե   մեծ  չափով տուգանի ՀԷՑ-ին, ժամանակավորապես կասեցնի լիցենզիան եւ ստիպի Բիբինին  որոշակի ժամանակահատվածում լուծել ցանցում առաջացած խնդիրները: Եթե դա չարվի, ՀԷՑ ՓԲԸ-ին միգուցե զրկեն լիցենզիայից:

Կրկին այդ պտտվող կուրերի, եթե իրավապահները խորքային քննություն սկսեն, չի բացառվում`լուրջ խնդիրների առաջ կանգնեն նաեւ հէկ-ի տերերը, որոնցից ՀԷՑ-ը, ըստ  շրջանառվող լուրերի, տարբեր ու բավական թանկ գնով է հոսանք գնում:

«Իրավունքին» հասած եւ խորհրդարանում շրջանառվող մյուս  լուրերը վերաբերում են Բիբինի` ԱԺ չգալուն: Բանն այն է, որ Բիբինի` խորհրդարան չգալու համար շահագրգռված էին որոշ հայ չինովնիկներ, որոնք եւս, ինչպես  հայտարարվեց  լսումների ժամանակ, ունեն պատասխանատվության իրենց բաժինը: Վերջիններս, ըստ լուրերի, համոզել են Բիբինին, որ ԱԺ չգնա, քանի որ չէր բացառվում` ՀԷՑ-ի տնօրենը  որոշ անուններ գուցե հնչեցներ:

ՀԷՑ-ի  կոռուպցիոն ռիսկերի մասին խոսելիս տիրող իրավիճակի առաջին պատասխանատու հնչում էր Երվանդ Զախարյանի անունը, ով, սակայն, կրկին ըստ լուրերի, չի ցանկանում  առաջացած իրավիճակը մանրամասն  ուսումնասիրել,  քանի որ ստիպված պետք է լինի հնչեցնել  էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի անունը: Մինչդեռ զուտ մարդկային առումով Մովսիսյանին չեն ցանկանում վատ դրության մեջ դնել, քանզի նրա գույքը, ըստ մամուլի որոշ հրապարակումների, գրավի տակ է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը փակելու համար:

Եվս մեկ ուշագրավ փաստ.  խորհրդարանի միջանցքներում պտտվող լուրերը կարծես թե հաստատում են «Իրավունքի»` օրեր առաջ  հրապարակած «Չի բացառվում` հէց-ի «պապա» «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը գլխավորող ընկերություններում ադրբեջանական ընկերություննե՞ր լինեն» վերտառությամբ հոդվածը, որում գրված էր` ՀԷՑ ՓԲԸ-ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի դուստր ընկերությունն է, որը գլխավորում է ավելի քան 14 երկրներում գտնվող 20 ընկերություններից բաղկացած խմբի կողմից: Թե ովքեր են  այդ ընկերություններն ու երկրները,  ՀԷՑ-ը չէր պատասխանել, բայց  կարեւոր մի տեղեկություն, այնուամենայնիվ, տրամադրել էր` ««Ինտեր ՌԱՕ» ընկերությունն իր գործունեությունը ծավալում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Հայաստանը, Ֆինլանդիան, Բելառուսը, Լիտվան, Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հարավային Օսեթիան, Ղազախստանը, Չինաստանը, Մոնգոլիան, Թուրքիան»:

Ասել է թե` չի բացառվում` Հայաստանի էներգո համակարգում տեղ գտած այս ողջ իրավիճակի  հարցում գուցե «թուրք-ազերիական» գործոնը կարեւոր դեր խաղացած լինի: Ավելին` Բիբինի  ղեկավարման ողջ գործընթացից անհնար է, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍԷ-ը» տեղյակ չլիներ:

Հուսանք` այս եւ այլ հարցերի պատասխաններն  առաջիկայում կստանանք պատկան մարմիններից եւ հետեւողական քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ՀԷՑ-ը դուրս բերել անմխիթար այս վիճակից:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված