Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ, ԻՍԿ ԹԵ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎՈՒՄ` ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

Արխիվ 12-16

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ, ԻՍԿ ԹԵ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎՈՒՄ` ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

Հայաստանյան ներքաղաքական դաշտում տարեսկզբից կանխատեսվող գարնանային սրացումները, ինչպես տեսանք, ավարտվեցին ընդդիմության ֆիասկոյով: Դրան չնայած հաջորդեցին նոր քաղաքական վերադասավորումներ ու նոր կուսակցությունների ծնունդներ, սակայն տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմությունը կամ խորը քնած է, կամ անհանդուրժողականության ճիչերն այնքան նվազ են, որ առանձնապես չեն լսվում: Այնուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ կրկին սկսել են բարձրաձայնել, թե աշունն այնուամենայնիվ թեժ է լինելու: Իրականում քաղաքական ինչպիսի՞ աշնան ականատեսը կլինենք, եւ արդո՞ք տեղի կունենա ընդդիմության կոնսոլիդացիա: Այս եւ «Իրավունքի» այլ հարցերի վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ՀՀ հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

 

 

–Պարոն Մանուկյան, Ձեր կարծիքով, առաջիկայում քաղաքական դաշտում ինչպիսի՞ հնարավոր վերադասավորումներ կլինեն, քանի որ քաղաքական գործիչները թեժ աշուն են խոստանում: Դուք նման կանխատեսում ունե՞ք:
–  Շատ անորոշ հարց եք տալիս: Հազար ձեւի վերափոխումներ էլ կարող են լինել, ինչո՞ւ եք հիմա սկսում դրա մասին խոսել: Հո ես գուշակ չե՞մ: Կնայենք, կտեսնենք: Ես պատրաստ չեմ այդպիսի հարցի պատասխանել: Ոչ մեկն էլ չի իմանում, թե ինչեր կլինեն, իսկ կանխագուշակումներ անելն էլ իմ սովորությունը չէ:
– Վերջին շրջանում նոր քաղաքական կուսակցություններ են ձեւավորվել, օրինակ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կարծես հետաքրքրություն է առաջացրել քաղաքական դաշտում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Որեւէ մեկնաբանություն չունեմ այդ հարցի վերաբերյալ: Ես գիտեմ, որ ամեն ինչ կյանքը պետք է ցույց տա, առայժմ դեռ ոչինչ չեմ կարող ասել:
– Իսկ Ձեր կարծիքով` հնարավո՞ր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն:
– Գիտե՞ք ինչ, ես Հայաստանում չէի, նոր եմ եկել: Երեւի, քաղաքական դաշտում բան չկա, որ ստիպված նման հացադրումներ եք անում: Չէ, համարեմ, որ այդ հարցերին ես պատասխան չունեմ:
–  Իսկ հոսանքի թանկացումն անխուսափելի՞ կլինի, թե՞ հնարավոր կլինի այս անգամ շրջանցել այն:
– Չեմ իմանում: Դուք հարցեր եք տալիս, թե ինչ կլինի ապագայում: Մի հատ գուշակ կամ գնչու չկա՞ Հայաստանում: Փող եք տալիս, նա էլ սկսում է գուշակել: Ես հո գնչու չեմ:
– Հոսանքի թանկացման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ կարծես թե դրանից խուսափել չի լինի:
– Ես որեւիցե բան ասել չեմ կարող: Հանրային խորհուրդն իր կարծիքն ասել է, հիմա էլ հետեւում ենք, թե ինչ կլինի:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.– Դժվար է պատկերացնել, որ պոկերի մեծ վարպետ եւ էլ ավելի մեծ սիրահար, քաղաքական գործիչ Մանուկյանը ապագայի կանխատեսումների հարցում կարող է նման զսպվածություն դրսեւորել, թեեւ կարելի է հավատալ նրա անկեղծությանը, երբ աում է, թե չգիտի` ինչ կլինի քաղաքական ապագայում. նույն կերպ նա հավանաբար չգիտեր, ինչ է լինելու ՀՀ-ի ապագան, երբ Ղարաբաղ կոմիտեի, իսկ հետագայում ՀՀՇ ղեկավարության կազմում` բռունցք էր թափահարում օպերայի հրապարակում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված