Մ. ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ ԽՈՒՍԱՆԱՎԵՑ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՑ
Արխիվ 12-16Մ. ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ ԽՈՒՍԱՆԱՎԵՑ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՑ
Արդեն մի քանի օր է մամուլում լայնորեն շրջանառվում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դեմ է սպասվելիք սահմանադրական փոփոխություններին, եւ չի բացառվում, որ Հայաստանում կուսակցություն կստեղծի` ինչ-որ կուսակցության «բազայի» հենքի վրա: Ավելին` նա պատրաստվում է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության համար: Թե որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՑ, ով նախ ասաց, որ տեղյակ չէ այդ մասին, ապա խոստացավ տարածված լուրերը ուսումնասիրելուց հետո պատասխանել: Սակայն մեր հնչեցրած հարցն այդպես էլ պարոն Շահգելդյանն անպատասխան թողեց:
Ի դեպ, հավելենք, որ Արա Աբրահամյանը օրերս գտնվում էր Հայաստանում, բայց այցը պայմանավորված էր զարմիկի հարսանիքին մասնակցելու առիթով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
