Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան

ԲԱՔՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ... ՊՈՒՏԻՆՆ ԷՐ

Արխիվ 12-16

ԲԱՔՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ... ՊՈՒՏԻՆՆ ԷՐ

 

Ինչ խոսք՝ Բաքվում Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությունը փայլուն էր: Զգացվում էր՝ ծախսվել են մեծ փողեր (պաշտոնական տվյալներով՝ 100 մլն դոլար): Հսկայական ծախսեր են արված նաեւ նախապատրաստական փուլում (խոսվում է 8 միլիարդի մասին): Բայց նաեւ՝ կան նախնական գնահատականներ, որ մեկ միլիարդից ավելի եկամուտ սպասելը ռեալ չէ: Այսինքն՝ ինչքան էլ շքեղ, բայց որպես բիզնես` Բաքվի խաղերն իրենից միայն մեծ վնասաբերություն են ներկայացնում:

 

 

ԵՎՐՈՊԱՆ ԲՈՅԿՈՏԵՑ ԲԱՔՎԻՆ
Առհասարակ՝ պետությունները նման մասշտաբային մարզական միջոցառումներ ընդունելու համար իրար մեջ պայքարում են հենց դրանց բիզնես նշանակության առումով: Ադրբեջանն այն փայլուն ֆինանսական վիճակո՞ւմ է, որ հակառակ այդ տրամաբանությանը՝ այդպես հանգիստ մի քանի միլիարդ դոլար է քամուն տալիս: Իհարկե՝ ոչ, հաշվի առնելով, որ նավթի գների այս երկարատեւ անկումն այնպիսի ծանր հարված էր ադրբեջանական ֆինանսական համակարգին, որ դա թաքցնել հնարավոր չէ: Երկուսուկես տարի առաջ, երբ ընդունվեց այս խաղերը Բաքվում անցկացնելու որոշումը, նման ֆորսմաժորային իրավիճակ որեւէ մեկը չէր էլ կասկածում: Բայց դե «գնացքն արդեն շարժվել է» , ու մնում էր եթե ոչ ֆինանսական, ապա այլ տեսակի՝ քաղաքական շահի մասին մտածել: Չնայած` որ մի բան թարսվում է...
Ալիեւը հույս ուներ ֆինանսականի փոխարեն գոնե քաղաքական շահ ունենալ: Բայց որ փոխարենը  ծանրագույն հարված ստացավ, փաստ է: Խաղերը, թեեւ ոչ պաշտոնապես, անվանվում է Եվրոպական առաջին օլիմպիադա, բայց պատկերացրեք` այդ միջոցառման իրական տերը՝ Եվրոպան, եւ ոչ մի տեսանելի ներկայություն չունեցավ բացման արարողությանը: Ու հաշվի առնելով այն ծանր «հրետանային կրակը», որ արեւմտյան քարոզչամեքենան այս օրերին բացել է Ալիեւի ուղղությամբ, ակնհայտ է, որ եվրոպական պետությունների լիդերները պարզապես ցուցադրաբար բոյկոտ հայտարարեցին Բաքվին: Կիսապաշտոնական բացատրությունն այն է, թե Արեւմուտքը դժգոհ է ալիեւյան բռնապետական ռեժիմից: Բայց չմոռանանք այն հին ճշմարտությունը. քանի դեռ այս կամ այն երկրի ղեկավարը արեւմտյան շահերի գոտում է, ապա նա չի կարող բռնապետ լինել, մարդու իրավունքներն էլ այդ երկրում միանգամայն պատշաճ մակարդակի են եւ այլն: Միեւնույն ժամանակ՝ չէ՞ որ Ալիեւի ու Արեւմուտքի շահերը պետք է նույն առվով հոսեին. գազ տանելու ծրագրերից խոսելիս եվրամիութենական չինովնիկությունը Ադրբեջանին նույնիսկ համարում է Եվրոպայի համար փրկօղակ, իսկ Վաշինգտոնը հույս ունի` դրանով Եվրոպային հեռու պահել ռուսական գազից:

սկ այդ հին երազանքների ծրագրերը փուլ մտնելու դեպքում Արեւմուտքն Ալիեւին ոչ թե բռնապետ, այլ ասիական դեմոկրատիայի հայր կարգավիճակով կօծեր: Բայց ահա՝ թեեւ ակտիվորեն քարոզվում է, թե ուր որ է` այդ էներգետիկ ծրագրերը կյանքի կկոչվեն, սակայն մյուս կողմից այս միանգամայն ռեալ բոյկոտն ու ամենօրյա դարձած արեւմտյան քննադատությունն է: Չէ, այստեղ հակասություն չկա... Եվրոպայի այսքան ցուցադրաբար արհամարհանքն իր «փրկօղակի» հանդեպ հերթական պարզ ակնարկն է, որ Ադրբեջանից գազ ստանալու ռեալ հույսեր չկան, եւ որ ներկայիս աղմուկը քարոզչությունից այն կողմ չի անցնում: Բայց եթե ադրբեջանական գազից հույս չկա, ինչպե՞ս է լուծելու Եվրոպան իր էներգետիկ խնդիրները, եթե այս օրերին նորից ակնարկներ են լսվում հակառուսական պատժամիջոցների խորացման մասին: Չնայած սա այլ հարց է, որի պատասխանը, կարծում ենք, տվեց մինչ Բաքվի խաղերը տեղի ունեցած ՌԴ նախագահի հանդիպումը Հռոմի Պապի հետ...
Եվ երրորդ հարվածը, որն ստացավ Ալիեւը: Առաջին հայացքից՝ եվրոպական բոյկոտի առաջ բերած «անհարմար դրությունը» մի փոքր մեղմեց միայն ՌԴ նախագահի ներկայությունը խաղերի բացմանը: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման «բաց» հատվածում Վլադիմիր Պուտինի արտահայտությունը շատերն են համարում Ալիեւին ուղղված ծանր ապտակ. «Թուրքիան, որպես Եվրամիության անդամության թեկնածու, այստեղ ներկայացնում է ԵՄ-ն»: Չնայած՝ շատ վերլուծաբաններ դեռ հաշվարկում են, թե այդ միանգամայն թափանցիկ ակնարկ-խայթոցն ավելի շատ ում էր ուղղված՝ «ԵՄ անդամության հավերժական թեկնածու Թուրքիայի՞ն», թե  բոյկոտի ենթարկված Ալիեւին: Չնայած՝ Պուտինն այս կերպ, թերեւս, Էրդողանին ու Ալիեւին միաժամանակ ցույց տվեց Արեւմուտքի հետ նրանց հարաբերությունների ներկայիս փաստացի պատկերը: Եվ հենց այն պահին, երբ տապալված խորհրդարանական ընտրությունների վտանգավոր փաստի առաջ կանգնած Էրդողանն ու արեւմտյան այս բոյկոտից հետո «գունավոր հեղափոխության» վտանգին այդքան մոտեցած Ալիեւը պարտադրված են խոր ճշգրտումներ մտցնել իրենց քաղաքական նախապատվությունների մեջ:

ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ
ՍՏԻՊՎԱԾ ԷԻՆ ԴԻՄԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ
Թե ինչ պայմանավորվածություններ եղան նախ՝ Պուտին-Ալիեւ ու Պուտին-Էրդողան հանդիպումների ժամանակ, իհարկե՝ դեռ չի բարձրաձայնվում: Սակայն նկատենք՝ Վ. Պուտինի հիշատակված արտահայտությունը նաեւ նմանվում է առաջարկի, որ Արեւմուտքի հետ հարաբերություններում փակուղային վիճակում հայտնված Թուրքիան ու Ադրբեջանը կարող են փորձել ՌԴ-ի հետ լեզու գտնել: Ու ավելին, որ դա միգուցե անձամբ Էրդողանի ու Ալիեւի համար միակ ելքն է «հեղափոխություններից» իրենց դիրքերը պահելու համար: Եվ իհարկե՝ այն որոշումը, որ կայացրել են կամ դեռ կայացնելու են Էրդողանն ու Ալիեւը, շատ մեծ կարեւորություն ունի նաեւ Հայաստանի համար:
Ադրբեջանի առումով նկատենք, որ Վրաստան-Թուրքիա ուղղությամբ Եվրոպա գազ արտահանելու հույսերը վերջնականապես կորցնելու դեպքում` Բաքուն պարզապես ստիպված է լինելու վաղ, թե ուշ մտածել երկու-երեք տարուց շահագործման ենթակա իր գազային պաշարները Ռուսաստանով համաշխարհային շուկա հանելու մասին: Դա, հասկանալի է, առաջին պլան է մղելու նաեւ Ադրբեջանի եվրասիականացման գաղափարը, ընդ որում, Բաքվից հնչել են ակնարկներ, որ կփորձեն Ղարաբաղը դարձնել այդ հարցում նախապայման:
Բայց այստեղ մեկ նյուանս հաշվի առնենք. ընդամենը շաբաթներ առաջ Անկարան դեռ շարունակում էր հազար ու մի սպառնալիքներ հղել Ռուսաստանի հասցեին՝ կապված Ցեղասպանության հարյուրամյակին Վ. Պուտինի Հայաստան կատարած այցի հետ: Եվ ահա Էրդողանը, թեեւ Ցեղասպանության թեմայով ՌԴ-ից մեղմացման որեւէ ազդակ չստացավ, այդ նեղացածությունը մի կողմ թողնելով՝ առնվազն բանակցային սեղանի շուրջ է նստում ՌԴ նախագահի հետ: Պատճառը միանգամայն պարզ է՝ ստիպված էր: Նույնը պարտադրված վիճակում է նաեւ Բաքուն. եթե գազը Թուրքիայով Եվրոպա հասցնելու թեկուզեւ չնչին հեռանկար տեսնի, Ալիեւը հաստատ մեկ վայրկյան անգամ չի մտածի եվրասիականացման մասին: Ընդ որում, եթե հանուն Ադրբեջանի եվրասիականացման Մոսկվան համաձայնի եւ, որ ամենադժվարն է, կարողանա ինչ-որ կերպ Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնել, դա կնշանակի Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ շրջադարձ: Իսկ այս դեպքում՝ նաեւ Ղարաբաղն իր վերահսկողության տակ ունենալով ու Հայաստանի արեւմտականությունից դեպի Եվրոպա գազ արտահանելու նոր շանսեր ստացող Ադրբեջանը թե քանի օր կմնա Եվրասիական միության կազմում, դժվար չէ ենթադրել: Մի խոսքով այն, որ Ղարաբաղի ներկայիս ստատուս քվոյի փոփոխությունը վտանգի տակ կարող է դնել Ռուսաստանի ողջ հարավային քաղաքականությունը, միանգամայն ռեալ է, ու այդ փաստը միամտություն կլիներ մտածել, որ Մոսկվայում հաշվի չեն առել: Առավել եւս, որ հիմնականում այդ ստատուս քվոյի արդյունքում է, որ Բաքուն պարտադրված է աստիճանաբար իր քաղաքական վեկտորն ավելի ու ավելի շրջել դեպի Հյուսիս եւ հիմա էլ պարտադրված է ավելի արագացնել այդ անցումը՝ աչքի առաջ ունենալով Եվրոպական խաղերից հետո կանխատեսվող «հեղափոխական» վտանգները:
Բայց եվրասիականացման դեպքում էլ՝ Բաքուն նաեւ պետք է ստանա Հայաստանի համաձայնությունը, այսինքն առավելագույնը, որին այս իրավիճակում Ղարաբաղի հետ կապված կարող է հավակնել Ալիեւը, դա մոտավորապես «Մադրիդյան սկզբունքների» շրջանակներում ինչ-որ համաձայնություն ձեռք բերելն է, եւ ռուսական մի շարք աղբյուրներ ակնարկում են, որ հենց դա էլ հանդիպման ժամանակ Վ. Պուտինն առաջարկել է Ի. Ալիեւին:
Չնայած՝ Բաքուն ունի նաեւ մեկ այլ տարբերակ, որին կարծես թե ներկայումս ավելի շատ է հակված. Ղարաբաղի թեման թողնել ներկայիս բանակցային կարգավիճակում, շրջանցել ԵՏՄ-ի հարցն ու պարզապես փորձել ՌԴ-ի ուղղությամբ զարգացնել էներգետիկ շփումները: Հարմար տարբերակ է, միայն թե հնարավոր «հեղափոխական» զարգացումների դեպքում Մոսկվայից համարժեք օժանդակության ակնկալիքներ Ալիեւը չի կարող ունենալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված