Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՀՐԱՉԻԿ ԲԱԲԱՅԱՆԸ 5-ՐԴՆ Է

Արխիվ 12-16

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՀՐԱՉԻԿ ԲԱԲԱՅԱՆԸ 5-ՐԴՆ Է

 

 

 

Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հրաձգության մրցաշարում այսօր պայքարի էր դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Հրաչիկ Բաբայանը, ով հրաշալի սկսեց մրցելույթը 10 մետր օդամուղ հրացանով վարժության որակավորման փուլում սահմանելով խաղերի ռեկորդ (629.3 միավոր), առաջին տեղով դուրս գալով եզրափակիչ Բաբայանը այդ փուլում 8 հրաձիգների պայքարում գրավեց միայն 5-րդ տեղը (143.3 միավոր): Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը մրցավայրից  փոխանցում է. ՙ2014 թվականին Նանկինում կայացած Պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը պարզապես ապշեցրեց իր վստահ ու կայուն կրակոցներով: Նա վաստակեց 629.3 միավոր, սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, գրավեց առաջին տեղն ու մտավ եզրափակիչ: Եզրափակչի 8 մասնակիցներից 5-ը արդեն նվաճել էին Ռիո դա Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Պետք էր հաղթել Գերմանիայի և Իսրայելի ներկայացուցիչներին և նվաճել օլիմպիական վարկանիշ: Ամեն ինչ հրաշալի էր ընթանում: Սկզբում Հրաչիկը առաջատարն էր, ապա երրորդը, հետո երկրորդը: Այդպես մինչև 12-րդ կրակոցը: 14-րդ կրակոցին հանկարծ տեղի տվեցին մեր պատանու նյարդերը, նա խոցեց 9.2 նիշը և զբաղեցնելով 5-րդ տեղը` դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ Իսրայելի ներկայացուցիչը նվաճեց բաղձալի ուղեգիրը: Սակայն կարևորն այն է, որ այս մրցման ամենակրտսեր մասնակիցն արժանացավ մասնագետների ամենաբարձր գնահատականին: Հրաչիկ Բաբայանն առաջին անգամ մտավ մեծահասակների մրցման եզրափակիչ և ցույց տվեց իր լավագույն արդյունքը: Իսկ դա նշանակում է, որ մեծ հաղթանակները դեռ առջևում են՚,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարեն Գիլոյանը:

 

Հիշեցնենք, որ Բաքվում Հրաչիկ Բաբայանը մասնակցելու է նաեւ հրացանի 50 մ վարժության մրցումներին:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ