ՕԵԿ-Ը ԸՆԿԵԼ ԷՐ «ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ» ՄԵՋ, ԵՐԲ ՂՐՂԶՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԷԻՆ ԵՏՄ-ԻՆ
Արխիվ 12-16ՕԵԿ-Ը ԸՆԿԵԼ ԷՐ «ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ» ՄԵՋ, ԵՐԲ ՂՐՂԶՆԵՐԸ
ՄԻԱՆՈՒՄ ԷԻՆ ԵՏՄ-ԻՆ
Այսօր խորհրդարանը վավերացրեց Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի արձանագրությունը: Ինչպես նկատեց «Իրավունքը», ՕԵԿ խմբակցության անդամները դահլիճ մտան քվեարկությունից անմիջապես հետո: Արդյոք սա պատահականություն է, թե բոյկոտի ձեւ ընդդեմ ԵՏՄ-ի, պարզեցինք ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից: «Չէ, չէ, բոյկոտի խնդիր չկա: Մենք կողմ ենք խոսել հանձնաժողովում վերոնշյալ խնդրի մասին: Մեր ուշ ներս մտնելը զուտ աշխատանքային խնդիր էր»,- պարզաբանեց պրն Շահգելդյանը:
Մեր հակադարձմանը`ինչպես եղավ, որ խմբակցության բոլոր անդամները ուշ ներս մտան, Շահգելդյանի խոսքով` աշխատանքային խնդիրներ կային խմբակցության բոլոր անդամների համար: «Ուղղակի մինչեւ եկանք հասանք, խցանումներ կային, աշխատանքային խնդիրներ էին: Դեմ լինելու խնդիր չկա»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Հ.Գ. Այն, որ աշխատանքային խնդիրներ կարող են առաջանալ, պատգամավորները խցանումների մեջ կարող են հայտնվեն, բնական է, բայց երբ խմբակցության բոլոր անդամներն են ուշացած ներս մտնում դահլիճ, երբ քվեարկության էր դրվել այպես ասած, «հակաարեւմտյան» նախագիծ (ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը կապեր ունի Արեւմուտքի հետ եւ համարվում է արեւմտամետ քաղաքական գործիչ), փոքր-ինչ կասկածելի է: Այնպես որ պրն Շահգելդյան, sorry, բայց այս անգամ կարծես չհամոզեցիք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
