Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

Կառավարությունն ամենաշատն է մտահոգված հոսանքի սակագնի բարձրացման հարցով. Գալուստ Սահակյան

Արխիվ 12-16

 

Կառավարությունն ամենաշատն է մտահոգված

հոսանքի սակագնի բարձրացման հարցով. Գալուստ

Սահակյան


«Լսումների արդյունքում պարզ դարձավ, որ թանկացում կլինի, ինչը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի տատանումների հետևանքով առաջացած խնդիրների հետ: Դուք քաջատեղյակ եք, որ դոլարի փոխարժեքը բարձրացավ մոտ 60 դրամով, իսկ եթե նման բարձրացում է եղել, այդ 6.93 դրամ թանկացումը պետք է լիներ»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին հոսանքի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Նա հավաստիացրեց` ՀԷՑ-ի անձնական ծախսերի համար ՀՀ քաղաքացին չի վճարի և որպես հիմնավորում` ներկայացրեց, որ հոսանքի սակագինը բարձրանում է ոչ թե 17, այլ գրեթե 7 դրամով։ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի թանկացումը բեռ չլինի: Նա նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ամենաշատը մտահոգում է հենց իշխանություններին՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ոչ միայն հարված է քաղաքացու գրպանին, այլ նաևբացասական հետևանքներ է ունենալու երկրի տնտեսության վրա: «Կառավարությունն այս ամենը շատ լավ գիտակցում է, ուստի ամենաշատն է մտահոգված այս հարցով: Մեզ համար այս թանկացումը, բնականաբար, ցանկալի չէ, սակայն կառավարությունը ցանկություններով չէ, որ պետք է առաջնորդվի»,- նշեց Սահակյանը: ԱԺ նախագահը նաև անդրադարձավ  Եվգենի Բիբինի հարցազրույցին և այն գորշ որակեց։

«Գորշ, անիմաստ հայտարարություն էր, նա մտածելով, որ իրենց մեղադրում են հանցագործության մեջ, նոր հանցագործների փնտրտուքի մեջ է, կշռելի կլիներ, որ ոչինչ չխոսեր»,- նկատեց նա` հավատացնելով՝ Բիբինը չի կարող սպառնալ ՀՀ իշխանություններին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ