ՕԵԿ-Ը ԲԱՑԱԿԱ ԷՐ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ՕԵԿ-Ը ԲԱՑԱԿԱ ԷՐ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց Ղրղզստանի ԵՏՄ-ին անդամագրվելու հարցը: Այս վիճելի քվեարկությունն ունեցավ ընդամենը 4 դեմ, որոնցից երեքը ժառանգականներն են: Ի դեպ, ԱԺ դահլիճից բացակայում էր խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, իսկ 4-րդ դեմը նորընծա, քաղաքական ընդդիմադիր, իրեն երեւակայող Նիկոլ Փաշինյանն էր: Քվեարկությանը չի մասնակցել հայտնի արեւմտամետ էդմոն Մարուքյանը, որի համար ամերիկաներում հատուկ դասընթացներ անցած Զարուհի Փոստանջյանը նրան «բշտեց» եւ ինչ որ բան հարցրեց: Զարմանալի է նաեւ, որ ՕԵԿ-ն ամբողջ կազմով դահլիճ մտավ ճիշտ այն պահին, երբ քվեարկությունն ավարտվեց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
