Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ «LITTLE MISS WORLD» ՄՐՑՈՒՅԹԻՆ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ «LITTLE MISS WORLD» ՄՐՑՈՒՅԹԻՆ»

 

Այսօր կկայանա «Թոփ մոդել Երեւան 2015» եւ «Թոփ մոդել Չարենցավան 2015» մանկական մրցույթների եզրափակիչ փուլը: Իսկ թե ինչ է սպասվում գլխավոր մրցանակակիրներին, «Իրավունքը» հետաքրքրվեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ, ով նաեւ ուրախալի տեղեկություններ հաղորդեց իրենց միջազգային նվաճումների մասին.

- Ժյուրիի որոշմամբ եւ նաեւ սոցցանցում առավել քանակով ձայն հավաքած մասնակիցներից այսօր կընտրվեն գլխավոր մրցանակակիրները, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու  «Little Miss World» մրցույթին: Հուրախություն մեզ, Հայաստանն իրավունք է ստացել մասնակցելու աշնանը կայանալիք այս մրցույթին: Ի դեպ, «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան հետայսու դառնում է «Little Miss World»-ի ազգային տնօրենը Հայաստանում, որն ամեն տարի կներկայացնի հայաստանյան մասնակցին այդ մրցույթում:

- «Little Miss World» մրցույթը մանկական մրցույթների մեջ համարվում է ամենահեղինակավորներից մեկը, ինչպե՞ս Ձեր ասոցիացիային հաջողվեց ստանալ նման մրցույթի մասնակցության  հնարավորություն:

- Համագործակցության առաջարկը եղել է իրենց կողմից, եւ հենց երեկ ենք ավարտել բանակցությունները, որովհետեւ հսկայածավալ պայմանագրային գործընթաց էր: Իրենք նույնիսկ առաջարկում էին մեզ տեղում չանել մրցույթ, այլ, ուղղակի, քասթինգով ընտրել մեր մասնակիցներին, բայց, ամեն դեպքում, նպատակահարմար գտանք, որ մրցույթ լինի: Եվ միայն մրցույթի արդյունքում ընտրված հաղթող երեխան ստանա «Little Miss World»-ին մասնակցելու հնարավորություն:

- Հետաքրքիր է, թե այս միջազգային մրցույթին մասնակցելու համար ի՞նչ չափորոշիչներ են գործում:

- Նախեւառաջ նշեմ, որ «Little Miss World»-ը  ոչ թե գեղեցկության, այլ տաղանդի եւ շնորհալիության մրցույթ է: Հատուկ փուլեր կան, որոնցով, օրինակ, գնահատվում է երեխաների ունեցած հմտությունները արվեստի այս կամ այն բնագավառում: Իրենք, պարզապես, ցանկանում են, որ մրցույթին մասնակցեն տաղանդավոր երեխաներ: Այս տարի մրցույթը տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Անթալիայում:

- Իսկ ինչո՞ւ հենց Անթալիայում:

- Իհարկե, հասկանում եմ հարցի խորությունը, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոնտեքստում, բայց չմոռանանք, որ այս պահին մեր մարզիկները գտնվում են Բաքվում, որտեղ մասնակցում են եվրոպական խաղերին: Միեւնույն ժամանակ, հիշեցնեմ, որ մայիսի 13-14-ը նույն Անթալիայում անցկացվեց ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարների գագաթնաժողովը։ Այնպես որ, որքան էլ բարդ է, բայց պետք է ընդունենք, որ Թուրքիան այսօր մեծ ինդուստրիա ունի: Նրանք կարողացել են փոքրիկներին ընդգրկել մոդելային բնագավառ եւ այսօր հետեւողականորեն կարում են մանկական հագուստներ, կոշկեղեն, այսինքն`երեխաներն անմիջական մասակցություն ունեն այդ բնագավառի հետ: Եվ, ի վերջո, սա եւս մի ուղի է, որ Հայաստանն ինտեգրվի մոդելային միջազգային մրցույթներին:

- Ի՞նչ կստանա «Little Miss World»-ի հաղթող փոքրիկը:

- Հաղթող երեխան մրցանակ ստանալու է գումարային տեսքով, որը սկսվում է 1000 եվրոյից: Ընդգծեմ, որ այդ գումարները փոխանցվելու է այն հաստատությունների հաշվեհամարներին, որտեղ այդ փոքրիկը սովորում է, օրինակ, արվեստի դպրոցին կամ քոլեջին: Այսինքն` այդ մրցանակով փոքրիկի ուսման վարձը փոխհատուցվում է ամբողջությամբ:

- «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան դեռեւս կսահմանափակվի այս միջազգային նվաճումո՞վ, թե՞ առաջիկայում էլի անակնկալներ կլինեն:

- Մենք ունենք մեծ հրավերներ եւ բազմաթիվ պայմանագրեր է հիմա կնքվում համաշխարհային մրցույթների հետ: Ուղղակի, այս պահին գումարային խնդիրներ կան, ինչի համար հովանավորներ ենք փնտրում:

Հավելենք, որ «Little Miss World» մրցույթը կազմակերպվում է 2000 թվականից եւ այն գրանցված է համաշխարհային մտավոր սեփականության ապրանքային նշանների բազայում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված