«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

ՄԱՀԱՑԵԼ Է ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՍԵՐԻԿ ՇԵԿՈՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՑԵԼ Է ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՍԵՐԻԿ ՇԵԿՈՅԱՆԸ


Թբիլիսիում, կյանքի 91-րդ տարում, իր մահկանացուն է կնքել հայ թատրոնի լավագույն դերասանուհին, վիրահայ բեմի ամենանշանավոր անհատակություններից մեկը՝ ՎՍՍՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ ՍԵՐԻԿ ՇԵԿՈՅԱՆԸ: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

ՍԵՐԻԿ ՇԵԿՈՅԱՆԸ ծնվել է 1924թ. հոկտեմբերի 27-ին, Թիֆլիսում: 1945թ. ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական ստուդիան: 1945-ից աշխատել է Թբիլիսիի պետական հայկական թատրոնում` որպես դերասանուհի: Մի կարճ շրջան իր ստեղծագործական կենսագրությունը հյուսել է Ալավերդու պետական թատրոնում, ապա նորից վերադարձել Թբիլիսի, որտեղ, աշխատանքին զուգընթաց, ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ ստանալով ֆրանսերենի ուսուցչի որակավորում: «20-րդ դարի երկրորդ կեսի այն հզոր դերասանուհիներից մեկն էր, ով կանգնած էր Մետաքսյա Սիմոնյանի, ՎարդուհիՎարդերեսյանի, Ժաննա Թովմասյանի, Լենա Փաշինյանի, Էմմա Ստեփանյանի կողքին և որն իր արվեստով ու ստեղծագործական ինքնատիպությամբ յուրատեսակ կամուրջ էր հանդիսանում 20-րդ դարասկզբի և դարավերջի դերասանական արվեստների միջև: Սերիկ Շեկոյանը իրենով խորհրդանշում էր ճշմարիտ հայասիրությունը, նվիրումը հայ թատրոնին, հայապահպանությանը: Բազմաժանր դերասանուհի էր Սերիկ Շեկոյանը, որի բեմական շատ կերպավորումներ աչքի էին ընկնում խոր դրամատիզմով, ընդգծված ինտելեկտուալիզմով: Բեմական անսահման հմայքը, խոսքի բարձր մշակույթը, կերպարայնության հույժ զգացողությունը Սերիկ Շեկոյանին առանձնացնում էին, նրան դարձնում հայ և վրաց թատերասերների սիրելին, հայ թատրոն բերում կնոջ մի նոր նախատիպ՝ պայքարող, ուժեղ, կամային: Նշանավոր դերասանուհին հանդես է եկել բնութագրական և դրամատիկական դերերով` Սոնա` Շիրվանզադեի «Չար ոգի», Աշխեն` ըստ Րաֆֆու «Սամվել» վեպի, Մարթա` Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Սալոմե` Սունդուկյանի «էլի մեկ զոհ», Ֆիլումենա` Դը Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Խանում` «ԻրարանցումՀավլաբարում», ըստ Ցագարելու «Խանումի», Նուարդ` Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ», Նատաշա՝ Ալ. Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Էփեմիա՝ Գ. Սունդուկյանի «Պեպո» , Դեզդեմոնա՝ Վ. Շեքսպիրի «Օթելլո» , Նինա՝ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» և այլն: 1962թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1983թ.` ՎԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1997թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավագդ» մրցանակի, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Պարգևատրվել էր Վրաստանի Պատվո շքանշանով:

Սերիկ Շեկոյանը մինչև կյանքի վերջին օրը, չնայած կորցրած տեսողությանը, բեմական խոսք առարկան էր դասավանդում Թբնիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի դրամատիկական ստուդիայում: Մեծ է կորուստն ու անդառնալի: Մեր ազգային թատրոնի վերջին սյուներից մեկն էլ ընկավ՝ աղքատացնելով մեզ, հարստացնելով Թբիլիսիի Խոջիվանքի հայոց գերեզմանատունը, ուր նրա աճյունը կհանչի հայոց մեծերի՝ Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Հովհաննես Թումանյանի, իր ամուսնու՝ ՎՍՍՀ ժողովրդական արտիստ Արտեմ Լուսինյանի աճյունների կողքին: Հայաստանի թատերական գործիչների միությունը սգում է Սերիկ Շեկոյանը մահը, ցավակցում նրա հարազատներին, ադամյանցիներին, Հայաստանի և Վրաստանի թատերասերներին»,- գրել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված