Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԻՆՈՒՍ ԼԻՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ». ՊԱ

Արխիվ 12-16

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԻՆՈՒՍ ԼԻՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

 

Սահմանադրական բարեփոխումների հարցի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկումներ չեղան ԱԺ-ում: Ավելին` սահմանադրական բարեփոխումների հարցը փորձում է ավելի շատ ստվերում թողնել ընդդիմության մի մասը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

 

 

- Պրն Մինասյան, ընդդիմությունը կարծես թե փորձում է Սահմանադրական բարեփոխումների հարցը թողնել ստվերում: Լուրջ քննարկումներ կարծես թե չեն եղել ընդդիմադիրների կողմից: Ինչո՞ւ:

- Այդ հարցն ուղղեք իրենց: Սահմանադրական բարեփոխումների հարցը թիվ մեկ քաղաքական հարցն է: Այդ հարցի շուրջ քաղաքական ուժերը պետք է հայտնեն իրենց տեսակետը: Կարեւորն այն է, որ այդ քննարկումները լինեն ոչ թե ձեւական, ոչ թե ասեն` դեմ ենք, որ իշխանությունն է նախաձեռնել, այլ բովանդակային քննարկում լինի, առարկություններ էլ հնչեցվեն:

- Հնարավո՞ր է, որ աշնանը ընդդիմության մի հատվածը փորձի սահմանադրական բարեփոխումների գործընթացը տապալել:

- Չեմ կարծում: Որեւէ լիազորություն կամ ազդեցություն չկա, որ փորձեն գնալ այդ գործողությանը: Տապալել` նշանակում է հակասահմանադրական ընթացքի մեջ լինել կամ առնվազն լինել չեզոք դիրքում: Վերջինը կարող է իրենց համար մինուս լինել:

- Սահմանադրական բարեփոխումներին դեմ ընդդիմադիրները միգուցե քաղաքական դիվիդենտնե՞ր են ցանկանում շահել` բարեփոխումների գործընթացի դեմ խոսելով:

- Դա իրենց հարցրեք: Ես  ուզում եմ, որ մեր երկրում սահմանադրական բարեփոխումների շնորհիվ ձեւավորվի այնպիսի համակարգ, որը իրական հնարավորություն կընձեռի իշխանափոխության համար:

- Այնուամենայնիվ, մենք ականատես եղանք խորհրդարանում Ձեր եւ ընդդիմադիր երկու ուժերի` ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի բանավեճին: Այնքա՜ն բան պարզ դարձավ այդ բանավեճից:

- Դե, հիմա ես ի՞նչ ասեմ:

- Դե ինչ ասեք, Դուք պետք է ասեք:

- Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր դրական նախաձեռնությունները փորձում են վերածել նեղ, խմբային, անձնական ձեռքբերումների կամ վնասների, քաղաքականության մեջ անելիք չունեն:

- Քաղաքական դաշտում երկու նոր կուսակցություն է  ձեւավորվել` «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր»: Այս համատեքստում քաղաքական  ի՞նչ աշուն եք կանխատեսում: «Թեժ աշուն» բառակապակցությունն արդիակա՞ն կլինի:

- Նորմալ, քննարկումների աշուն եմ կանխատեսում սահմանադրական փոփոխությունների օրակարգային հարցում:

- Քաղաքական ուժերն աստիճանաբար կարծես թե հաջորդ ընտրություններին են պատրաստվում: ՀՅԴ-ում  այս մասին քննարկումներ կամ խոսակցություններ եղե՞լ են:

- Կարծում եմ`վաղ է դրա մասին խոսելը: Կարեւոր են սահմանադրական փոփոխությունները, ընտրական օրենսգրքի մշակումն ընտրական նոր համակարգով: Միայն դրանից հետո կարելի է խոսել 2017 թ-ի  ընտրությունների ձեւաչափի մասին մտածել: Իսկ առհասարակ ցանկացած քաղաքական ուժ ապագայում մտածում է  իր դերակատարության մասին:

- ՀՅԴ-ն «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ համագործակցությունը հնարավոր  համարո՞ւմ է:

- Այս պահին չկա այդպիսի բան, բայց ասել ենք` ցանկացածի հետ պատրաստ ենք համագործակցել, եթե իրենց տեսակետները համընկներ մեր մոտեցումների հետ: Բայց մի պայմանով կհամագործակցենք`եթե տեսակետների համընկնումը լինի  համոզմունք, ոչ թե իրավիճակային հարց:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ