«ԿԻՆՈՏԱՎՐ» ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ
Արխիվ 12-16«ԿԻՆՈՏԱՎՐ» ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ
«Կինոտավր» ռուսական 26-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է Աննա Մելիքյանին `«Սիրո մասին» ֆիլմի համար: Գրան Պրին Ա. Մելիքյանին հանձնել է փառատոնի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին, ժյուրիի անդամներ Ֆյոդոր Բոնդարչուկը եւ ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը. «Փառատոնին ներկայացված ֆիլմերը տարբեր էին, այս տարի նաեւ ծրագիրն էր հետաքրքիր: Եթե որեւէ մեկի կարծիքով մենք ճիշտ ընտրություն չենք կատարել, ապա այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերձնում »,-ասել է Ա. Ուչիտելը մրցանակը հանձնելիս:
Ա. Մելիքյանը «Սիրո մասին» ֆիլմը համարում է իր առաջին ժապավենը` նախատեսված մեծ լսարանի համար: Ֆիլմը բաղկացած է մի քանի նովելներից , որոնց թեման միայն սերն է: Հայազգի ռեժիսորի ֆիլմում նյկարահանվել են ճանաչված եւ սիրված ռոՒս դերասաններ`Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Մարիա Շալաեւան եւ այլք:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk