Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան

ԿԱՄ ՉՈՒՆԵՆՔ, ԿԱՄ ԷԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՎԱՏՆ Է

Արխիվ 12-16

ԿԱՄ ՉՈՒՆԵՆՔ, ԿԱՄ ԷԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՎԱՏՆ Է

 

Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «ՀՀ պետական մրցանակներ հիմնելու եւ շնորհելու մասին» հրամանագիրը, յուրաքանչյուր տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակներ է շնորհում այն մտավորականներին, ովքեր տարբեր բնագավառներում ունեցել են իրենց նշանակալի ներդրումը: Մրցանակներ շնորհվում է ճարտարապետության, քաղաքաշինության, գրականության, արվեստի, ճշգրիտ եւ բնական գիտությունների, ինչպես նաեւ հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում: Այս տարի եւս մայիսին 26-ին հանրապետության նախագահը նշված բնագավառների նվիրյալներին հանձնեց մրցանակներ, ինչը զանազան խոսակցությունների առիթ տվեց, որն ավելի թեժացավ, երբ պարզ դարձավ, որ նախորդ տարվա նման, այս տարի նույնպես նախագահի մրցանակ չի շնորհվել երիտասարդ գրողներից եւ ոչ մեկին: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին` «Իրավունքը» Հայաստանի եւ Երեւանի գրողների միության նախագահներից պարզեց, թե ինչո՞ւ երկու տարի անընդմեջ մրցանակակիրների մեջ չկան երիտասարդ գրողներ: Չկա՞ն արժեքավոր գործեր, թե խնդիրն այլ է:

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇ ԳՈՐԾԵՐ  ԱՐԺԵՔԱՎՈՐ ՉԵՆ ԵՂԵԼ
ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ.

- Չեմ կարող հարցին հստակ պատասխան տալ, պատճառն իմանալու համար պետք է հանձնաժողովին դիմել, այս հարցում մեղադրել չեմ կարող: Կարծում եմ, եթե մրցանակաբաշխության մեջ ավելանում են անվանակարգեր, ուրեմն` հանձնաժողովում այդ անվանակարգերի գծով մասնագետներ պետք է լինեն: Ի՞նչ ասեմ, կան երիտասարդ գրողներ, բայց այդ գրողներն արդյո՞ք հանձնաժողովին ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, կամ եթե ներկայացրել են, ապա գիրքը արժեքավո՞ր է եղել, թե` ոչ: Այս հարցերը Գրողների միության նախագահությունում էլ ենք քննարկել եւ այնպես չէ, որ ասես, թե այս անգամ մրցանակը կտան այսինչ գրողին: Նման հարցերը որոշում է հանձնաժողովը, Գրողների միությունն այստեղ դեր չի խաղում: Մրցանակ շնորհվում է մինչեւ 27 տարեկան րիտասարդ գրողներին, առաջարկել ենք տարիքային շեմը մի քիչ բարձրացնել, որպեսզի խնդիրներ չառաջանան: Խոսել եմ հանձնաժողովի անդամների հետ, որոշ գործեր ներկայացվել են, սակայն այդքան էլ արժեքավոր չեն եղել:

«ՍԿՍԵՑԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՆԱԼ ԱՆԱՐԺԵՔ ԳՐՔԵՐ»
Երեւանի գրողների միության նախագահ, գրաքննադատ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ.

- Այսօր քաղում ենք նախորդ տարիների սխալների դառը պտուղը, քանի որ ժամանակին լուրջ ուշադրություն չենք դարձրել անհրաժեշտ գրական պրոցեսին, որի ընթացքում սկսեցին մրցանակների արժանանալ անարժեք գրքեր: Այդ ամենը հեղինակազրկեց ե՛ւ մրցանկաբաշխությունը, ե՛ւ մրցանակ ստացող գրքի հեղինակին: Այնպես պետք է անենք, որ հասարակությունը հետաքրքրություն ցուցաբերի մրցնակակիր գրքի նկատմամբ, որովհետեւ մինչեւ այժմ դրանք եղել են անարժեք գրքեր: Ընդամենը մեկ օրինակ բերեմ, թե ինչպես Պ. Սեւակը «Անլռելի զանգակատուն» պոեմի համար ստացավ մրցանակ: Այդ գիրքը 7 տարի շարունակ քննություն անցավ, որից հետո ժողովուրդը սիրեց այն եւ նրա սիրո արտահայտությունը եղավ պետական մրցանակը: Այժմյան մրցանակների կարգը այդպիսին չէ` գրքերը հանրությանը բոլորովին անծանոթ են եւ այդպես էլ անծանոթ մնում են: Բնական է, որ այդ ամենը պետք է բերեր նրան, որ հասարակությունը մտածի` կա՛մ ժամանակակից գրականությունը շատ վատն է, կա՛մ էլ այսօր ժամանակակից գրողներ չունենք: Եթե ներկայացվում է հանրությանը, ապա հանրությունը սկսում է հետաքրքրվել այդ գրքով: Իսկ այսօր ստվերում են մնում, ավելի շատ խոսում են օտարների ստեղծագործություններից, քան ազգայինից: Հայ ժամանակակից գրականության մեջ ունենք լուրջ արժեքներ, որ չեն գնահատվում: Շատ անուններ կան, որոնք արժանի են մրցանակի` Դավիթ Մշեցի, Դավիթ Ասատրյան, Հրաչյա Սարուխան, Խաչիկ Մանուկյան եւ այլք: Պետք է լրջորեն ուսումնասիրել առկա ժամանակակից գրական անունները:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված