«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է»

Նախօրեին ռուսաստանյան ավիաընկերության օդանավով Տանզանիա-Մոսկվա-Երեւան չվերթով աշխատանքային այցով Երեւան է ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի, ում մոտ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանները 39.2 աստիճան ջերմություն են հայտնաբերել: Որպես մալարիայով կասկածելի հիվանդի` բժիշկ-համաճարակաբանները նրան տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արեւադարձային մալարիա: Որքանով է այն վտանգավոր եւ հնարավոր է արդյոք հիվանդից փոխանցվի մեր քաղաքացիներին, փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ ԱՐԱ ԱՍՈՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
-Հայաստանում մալարիայի տարածումը բացառվում է, քանի որ նախ` մալարիան օդակաթիլային ճանապարհով չի տարածվում: Եվ երկրորդ` մալարիան տարածվում է հատուկ տիպի մոծակների միջոցով, որոնք, խայթելով հիվանդ մարդուն, իսկ ապա` առողջ մարդուն, կարող են վարակը մեկից մյուսին փոխանցել: Սակայն Հայաստանում նման մոծակներ չկան, իսկ այստեղ առկա մոծակներն այս հիվանդությունը տարածել չեն կարող: Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում ունեցել ենք մալարիայով հիվանդ երեք դեպք, երբ Հայաստան էին եկել աֆրիկյան տարբեր երկրներից` արտասահմանցիներ են եղել վարակվածները:
Անդրադառնալով վարակված հիվանդին` մասնագետը նկատեց.
- Այս պահին վիճակը նորմալ է, կայուն, բայց հույս ունենք, որ առաջիկա մի քանի օրերին ավելի կկայունանա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
