Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԿԱՐՈՏ Է ԼՈՒՐՋ ԱՐՎԵՍՏԻ

Արխիվ 12-16

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԿԱՐՈՏ Է ԼՈՒՐՋ ԱՐՎԵՍՏԻ

Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսի հիման վրա բեմադրությունը հաջողությամբ ներկայացվել է Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում, այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում տեղեկացրին ներկայացման բեմադրիչ, թատրոնի գլխավոր ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ եւ թատրոնի դերասան, ներկայացման գլխավոր դերակատարներից ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ:

 

 

Տիգրան Գասպարյանի համար անսպասելի է եղել լոսանջելեսյան հանդիսատեսի ընդունելությունը. «Ներկայացումը կարծես Լոս Անջելեսում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթի շարունակությունը լիներ»:
Իսկ Ա. Մարությանն էլ, ով ներկայացման մեջ կերտել է Ջեմալ Փաշայի թոռան կերպարը, հավելեց. ««100 տարի անց» ներկայացումն իրական փաստերի հիման վրա է գրել հեղինակը եւ ունի իր ասելիքը: Այն շատ լավ ընկալեց ամերիկահայ հանդիսատեսը` ներկայացումից հետո լաց էր լինում: Դե Շեքսպիրն է ասել` բարձր արվեստ դիտելիս հանդիսատեսի կա՛մ պիտի լացը գա, կա՛մ` ծիծաղը: Այնտեղի հայերը մոտենում էին մեզ եւ ասում, որ կարոտ են մնացել լուրջ արվեստի: Ցավով եմ ասում` Ամերիկայում այնքան հայ կա, որքան Հայաստանում: Արտագաղթն է պատճառը, որ մեր երկրում չունենք այդ հանդիսատեսը»:
Տ. Գասպարյանն էլ հավելեց. «Ամենակարեւոր բաներից մեկն այն էր, որ հենց իրենք էին ասում, որ կարոտ են լուրջ արվեստի, որովհետեւ ցավոք այստեղից այնքան անորակ գործեր են գնում, ու Հայաստանը այդպես է ներկայացվում: Իսկ «100 տարի անց» ներկայացումից հետո մոտենում էին ու ասում, որ այսպիսի լուրջ արվեստի կարոտ են»:
Ա. Մարությանի խոսքով` ներկայացումը նոր լուծում է առաջարկում, թե 100 տարի հետո ինչպես կարելի է շարունակել այս գործընթացը. «Դա շատ լավ ընկալեց Ամերիկայի հանդիսատեսը, նրանք այդ լուծման մեջ նորություն տեսան, թե ինչպես պետք է շարունակել, ինչպես պետք է պայքարել: Ներկայացման մեջ շատ կարեւոր տեսարան կա, որտեղ Արտաշես Գեւորգյանի թոռը` ում կերպարը մարմնավորում է Տիգրան Ներսիսյանը, ինձ հարցնում է, թե` ի՞նչ եք կարծում, պարոն Ջեմալ, 2 թոռներ հաշտվեցի՞ն, Ջեմալը պատասխանում է` ոչ, չհաշտվեցին, պարզապես զրուցեցին, նա էլ ասում է, կարեւոր է պարզապես զրուցելը, ուրեմն հասունացել է թուրքերի հետ պարզապես զրուցելու ժամանակը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ