Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ

ՄՆԱԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ջրհեղեղի կրկնության վտանգ կա: Այս մասին հայտարարել է այդ երկրի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարար Գիգլա Ագուլաշվիլին:

Օդերևութաբանները չեն բացառում, որ երկուշաբթի օրվանից մայրաքաղաքում հորդառատ անձրևները կրկնվեն: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն։

Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել աջակցության առաջարկների համար, սակյան նշել է, որ Վրաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել հեղեղումների հետևանքները։ Նշենք, որ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև փրկարարական աշխատանքներին սատարելու համար Վրաստանին իրենց օգնությունն են առաջարկել Հայաստանը, Լատվիան, Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանն ունի բավարար ռեսուրսներ՝ տեխնիկական և մարդկային, կործանիչ ջրհեղեղի հետևանքների վերացման համար, սակայն երկրին «անհրաժեշտ կլինի արտասահմանյան դոնորների որոշակի ֆինանսական օգնությունը»։  Նշենք, որ այսօր առավոտվանից արդեն սկսել է հասցված վնասների հաշվարկի գործընթացը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին հորդառատ անձրևների հետևանքով Թբիլիսիում անկառավարելի իրավիճակ է սկսվել. հեղեղվել էին կենդանաբանական այգին, շների ապաստարանը, բնակելի շենքեր, քաղաքի կենտրոնական փողոցները, վնասվել են ենթակառուցվածքները։

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, 36 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Անհետ կորած է համարվում 24 մարդ։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով կենդանաբանական այգուց փախել են բազմաթիվ գիշատիչներ՝ այդ թվում 6 առյուծ, 6 վագր, 7 արջ և 13 գայլ։  Վայրի գազաններն այս պահինշարունակում են շրջել քաղաքում:

 

 

https://www.youtube.com/watch?t=10&v=tRApedQbLVY 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ