«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

«ԵՐԲԵՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ԱՉՔՈՎ ՉԵՄ ՆԱՅՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆՑՈՒ»

Արխիվ 12-16

«ԵՐԲԵՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ԱՉՔՈՎ ՉԵՄ ՆԱՅՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆՑՈՒ»

 

Վերջերս հայրենիքում էր համասփյուռ հայության բրենդ դարձած «Հայ աղջիկ» երգի հեղինակ, հայտնի ամերիկաբնակ երգիչ ԷԼՈՆ ՍԱՐԱՖՅԱՆԸ: Երգչի ընտանիքը երբեւէ հայրենիքում չէր եղել, եւ նրա այցն առաջին հերթին պայմանավորված էր դրանով: Եվ, իհարկե, օգտվելով այցից` Է. Սարաֆյանը նաեւ ակումբային համերգ ունեցավ, ինչը լայն արձագանք գտավ, ու վերջապես շատերն իմացան, որ «Հայ աղջիկ» երգի կնքահայրը ոչ թե SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն է, այլ ստեղծագործական համեստ գործունեությամբ զբաղվող Է. Սարաֆյանը: Հենց այս ամենի շուրջ էլ«Իրավունքն» առիթ ունեցավ երեւանյան մի երեկո բացառիկ զրույց ունենալ տաղանդաշատ երգչի հետ:


«ԹՈՂ ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵՆ ՆԱԻՐՅԱՆ ՇՈՒՆՉԸ»


-Տարիներ շարունակ երգել եք հայ աղջկա մասին, այսօր արդեն հնարավորություն ունեք հայրենիքում տեսնելու մերօրյա հայուհու կերպարը: Որքանո՞վ էր այն համահունչ Ձեր պատկերացումներին:
- Իմ պատկերացումներն ու իրականությունը նույնն էր, ես ուրիշ կարծիք չեմ կազմել հայ աղջիկների մասին: Միշտ էլ նույնն են եղել մեր հայուհիները, որոնցով հպարտանում ենք, եւ ուզում եմ, որ երբեք էլ չփոխվեն:
- Բայց չէ՞ որ հենց Ձեր հայտնի երգով եք մտահոգություն արտահայտել` ասելով. «Հայ աղջիկ աննման, չկա դեմքիդ հայի նշան: Աչքերդ նաիրյան լցվել են օտարությամբ...»:
- Իհարկե, փոփոխություններ լինում են, եւ ամեն ազգի մեջ էլ կա այդ խնդիրը: Բայց «Հայ աղջիկ» երգը գրված չէ բացասական իմաստով: Պարզապես, իմ ցանկությունն է, որ հայ աղջիկները պահպանեն նաիրյան շունչը, եւ այդպես լինի առհավետ: Այսինքն` ուզում եմ, որ նոր սերնդի աղջիկներն էլ արտաքին տեսքից բացի` նաեւ նաիրյան ոգի ունենան: Այս առումով շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում երիտասարդները նորից գնում են ժողովրդական երգերի հետեւից: Ամեն դեպքում, դեմ չեմ, թող արտաքինով մի քիչ փոխվեն մեր հայուհիները, ինձ համար ավելի կարեւոր է հայկական ոգին պահպանելը:

«ՆԱՅՈՒՄ ԵՄ 4 ԿՈՂՄՍ, ՈՒ ԷԼԻ ԻՄ ՆՈՒՅՆ, ՀԱՄՈՎ ԵՐԵՎԱՆՆ Է»


-Ինչո՞վ էր պայմանավորված, որ երկար տարիներ չէիք այցելում հայրենիք:
- 1984 թվականից ի վեր` ավելի քան 30 տարի, չեմ եղել հայրենիքում: Դրա համար շատ պատճառներ կային, բայց այսօր կրկին իմ քաղաքում եմ, նայում եմ 4 կողմս, ու էլի իմ նույն, համով Երեւանն է:
- Որքանով տեղյակ եմ, այս ընթացքում Ձեր ընտանիքի հետ հասցրել եք մի քանի հայաստանյան տեսարժան վայրերում լինել: Հետաքրքիր է, թե ի՞նչն էր առավել տպավորիչ Ձեզ համար:
- Փոքր ժամանակ եղել էի ամեն տեղ, բայց այս անգամ ամենատպավորիչը Տաթեւի վանքն էր, որ այցելեցինք: Այնտեղի ճոպանուղով երբ անցնում ես, անգամ բառեր չկան, որ բացատրես, թե ինչ զգացողություններ ես ապրում, դա աննկարագրելի է: Երբ նկարներս ցույց տամ, շատերը չեն պատկերացնի, մարդ իր աչքով պետք է դա տեսնի: Այս օրերին բազմաթիվ նյութեր եմ հավաքել, որոնք կվերածվեն երգերի: Արդեն մտքիս մեջ խառնվում է ամեն ինչ, բայց վստահ եմ, որ օդանավի երկար ճանապարհի ընթացքում կգրեմ:

«ԻՆՁ ՄԵԾ ՀԱՄԵՐԳՆԵՐ ՏՎՈՂ ԿԱՄ ԱՍՏՂ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»


-Ակումբում կայացած Ձեր մարդաշատ համերգը լայն արձագանք գտավ: Արդյո՞ք չեք նախատեսում առաջիկայում երեւանյան առավել լայնամասշտաբ համերգ ունենալու մասին:
- Ինձ համար շատ դժվար է այս պահին ասել, բայց մյուս տարվա սկզբին կամ գարնանը, միգուցե լինի այդպիսի համերգ: Անկեղծ, չեմ մտածել այդ մասին` չգիտեի, որ Հայաստանում իմ երկրպագուների քանակն այդքան շատ է: Դա ինձ համար շատ անսպասելի ու հաճելի անակնկալ էր: Սա ինձ ոգեւորում է, որ շարունակեմ ստեղծագործել եւ գամ համերգների, թեպետ ինձ մեծ համերգներ տվող կամ աստղ երբեւէ չեմ համարում: Այս ամենն ինձ համար հոբբի է: Ես երգեր եմ գրում, որոշ մարդիկ լսում են, սիրում եւ վերջ: Չեմ սիրում շատ համերգներ տալ, հեռուստատեսությամբ երեւալ կամ տեսահոլովակներում նկարահանվել: Ինձ համար կարեւորն իմ ունկնդիրներն են, որոնք գուցեեւ քիչ են, բայց շատ համով մարդիկ են ու լրիվ հասկանում են իմ սրտից ասած խոսքերը:
- Փաստորեն, ԱՄՆ-ո՞ւմ էլ եք հազվադեպ համերգներ տալիս:
- Համերգներ, ընդհանրապես, չեն լինում: Մեծ մասշտաբով` մոտ 35-40 երգչախմբով ու երաժիշտներով, համերգ տվել եմ ընդամենը մեկ անգամ` Լոս Անջելեսում, այն էլ 7 տարի առաջ:
- Հնարավո՞ր է` համագործակցեք հայաստանյան երգիչ-երգչուհիների հետ:
- Եթե մարդիկ կցանկանան, որ այդպիսի բան լինի, մեծ հաճույքով կանեմ, թող կապ հաստատեն ինձ հետ: Ես առաջին քայլը չեմ անի, բայց եթե ցանկություն ունենան, մեծ ուրախությամբ եւ մեծ սրտով կգամ:
- Իսկ երգարվեստի ներկայացուցիչների հետ երեւանյան հանդիպումներ եղա՞ն:
- Ոչ, որովհետեւ գրեթե միշտ Երեւանից դուրս եմ եղել: Քաղաքում միայն երեկոյան եմ եղել եւ հանդիպումներ շատ չեմ ունեցել: Եվ դա հատուկ եմ արել, որ ընտանիքիս հետ անցկացնեմ, նրանց հետ իմ Հայաստանը զգամ, ու նրանք էլ ժամանակ անցկացնեն իրենց հայրենիքում, հատկապես երեխաներս:

«ՄԻ ՕՐ ԳԱԼՈՒ ԵՄ ԱՅՍՏԵՂ ԱՊՐԵՄ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵՄ` ԵՐԲ»


-Մշտական բնակության համար հնարավո՞ր է, որ մի օր որոշեք տեղափոխվել Լոս Անջելեսից Երեւան:
- Սրտիս խորքում գիտեմ, որ մի օր գալու եմ այստեղ ապրեմ, որովհետեւ շունչ կա այս քաղաքում, բայց չգիտեմ` երբ: Ավելի անկեղծ լինեմ. շատ «հավես» է հայաստանյան կյանքը, այստեղ, կարծես, մարդու սիրտը բացվում է: Իհարկե, շատ շատերի հետ եմ խոսել, այնպես չէ, որ Երեւանում ամեն ինչը ծաղիկներ են հիշեցնում: Ի վերջո, մարդկանց տանջանքն էլ եմ տեսնում, պայքարն էլ, եւ դրանք իմ վրա շատ են ազդում: Վստահ եմ` նոր երգերիցս մի քանիսը կվերաբերեն հենց դրան, թե հայ ժողովուրդը հայրենիքում ինչպիսի պայքար ունի` թե՛ տնտեսապես, եւ թե՛ իր ընտանիքը պահելու հարցում: Այնպես որ, երբեք զբոսաշրջիկի աչքով չեմ նայում հայրենիքիս, այլ` երեւանցու: 30 տարին ինձ համար առ ոչինչ է, այստեղ նույն շենքերն են, նույն Երեւանս է:
- Նաեւ Ձեր մաքուր հայերենն է վկայում, որ ամերիկյան երեք տասնյակ տարիները չեն սպանել Ձեր միջի երեւանցուն...
- Հայերենս երբեք չեմ փոխի, իսկ Երեւանը միշտ էլ մնացել է սրտիս մեջ: Ճիշտ է, ես 30 տարի է` ապրում եմ Միացյալ Նահանգներում եւ երախտապարտ եմ այդ երկրին, որ ինձ տվեց հնարավորություններ, ապահովեց աշխատանքով, եւ ընտանիք կազմեցի, բայց չեմ կարող ասել, որ այն դարձավ իմ հայրենիքը: Ես այնտեղ ուղղակի ապրում եմ: Պարզապես ԱՄՆ-ում հեշտ է ապրելը, եւ միայն դա:


 

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված