ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԹՈՒՂԹ ՈՒ ԳԻ՞Ր Է ԱՐԵԼ ԵՏՄ-Ի ՎՐԱ
Արխիվ 12-16ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԹՈՒՂԹ ՈՒ ԳԻ՞Ր Է ԱՐԵԼ ԵՏՄ-Ի
ՎՐԱ
Այսօր խորհրդարանում քննարկվում է Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու մասին 2014 թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի արձանագրությունը:
Պայմանագրի ու ԵՏՄ-ի վերաբերյալ իրար ետեւից ելույթով հանդես եկան արեւմտամետ պատգամավորներ Ալիկ Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանն ու Թեւան Պողոսյանը: Ավելի իրեն յուրահատուկ սարկազմով հանդես եկավ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա անհանգստացած է ինչու է հիմա քննարկվում այս պայմանագիրը, բավական չէ, որ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է, հիմա էլ մեր ղրղզ բարեկամներին ենք տանում դեպի կառույց: Ալիկ Արզումանյանը նաեւ կանխատեսեց, որ իր մտքերի հետ շուտով համաձայնելու են, քանի որ ԵՏՄ-ն քանդվելու է:
Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասաց, որ բնականաբար, համաձայն չէ ԵՏՄ-ի քանդվելու կարծիքին: Իսկ թե ինչու է այդ պայմանագիրը հիմա խորհրդարանում քննարկվում, պրն Կարայանն ասաց, որ միջազգային պայմանները պետք է անցնեն համապատասխան ընթացակարգեր. նախորդ շաբաթ պայմանագիրը ՍԴ-ում է քննարկվել:
Միգուցե արեւտամետ Ալիկ Արզումանյանը թուղթ ու գի՞ր է արել ԵՏՄ-ի վրա, որ վստահ է կառույցի քանդման համար:
Թեմայի պատճառով խուճապի մեջ հայտնված վերոնշյալ պատգամավորն այնքան էր զայրացած, որ հայտարարեց, թե այլեւս հարց չի տալու, սակայն հարակից զեկուցող, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին լուրջ դեմքով հարց ուղղեց` ինչն էր խանգարում մեզ` այսինքն Հայաստանին, 25 տարիների ընթացքում համագործակցել Ղրղզստանի հետ, որ հիմա ենք մտածում դրա մասին: Նախ նշենք, որ մի բան խոստանալը, հետո այն դրժելը յուրահատուկ է ալկոհոլիկներին, եւ հետո, հավանաբար, պարոն Արզումանյանը մոռացել է, որ մի քանի տարի հանդիսացել է ՀՀ ԱԳ նախարար, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ներկայացրել է մեր երկիրը: Տեսնես` ի՞նչն էր խանգարում Ա. Արզումանյանին այն իրականացնել կամ գոնե առաջարկ անել դրա մասին: Սա թողնում ենք ընթերցողի դատին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
