9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Գերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ Ստեփանյան Ստրասբուրգյան «հաղթանակը» Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան Վահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ Մելիքյան Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն Անձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Որ արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔ ՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացում

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 12-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 12-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ


Արդեն 12 տարի  «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն իսկական տոն է պարգեւում հայ արվեստասեր հանրությանը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փառատոնի շրջանակներում մեկ շաբաթ շարունակ կինոթատրոններում կցուցադրվեն տարբեր ժանրերի ֆիլմեր: 12-րդ «Ոսկե ծիրանը» կանցկացվի  հուլիսի 12-19-ը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկին փաստեց, որ փառատոնը յուրահատուկ է իր տրամաբանությամբ, քանի որ «Ոսկե ծիրանը» միջազգային այն մրցույթն է, որը տարիների ընթացքում դարձել է հայկական մշակույթի խորհրդանիշը.«Փառատոնը միջազգային հարաբերություններում ամենաճանաչված եւ հեղինակավոր ստուգատեսն է: Սա լավագույն օրինակն է պետություն, հասարակական կազմակերպություն եւ մասնավոր սեկտոր համատեղ աշխատանքի: Փառատոնն այս տարի եւս պահպանելու է բոլոր մրցութային  անվանակարգերը, կլինեն նաեւ արտամրցութային անվանակարգեր եւ ծրագրեր, ինչպես նաեւ  վարպետության դասեր, հանդիպումներ»,-նշեց ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ ավելացրեց, որ փառատոնի մեխերից մեկը լինելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  ցուցադրությունները: Ըստ նրա`փառատոնի այս տարվա յուրահատկություններից մեկը «Ռեժիսորներ առանց սահմանների»  ծրագիրն է, որին մասնակցելու են մի շարք երկրների մշակույթի նախարարներ եւ փոխնախարարներ.«Համոզված եմ, որ այս տարվա կինոփառատոնը լինելու է լավագույններից մեկը»,-եզրափակեց պարոն Պողոսյանը:

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով`փառատոնի ընթացքում կլինեն շարժական կինոթատրոններ, որոնց շնորհիվ ֆիլմեր կցուցադրվեն Օպերայի եւ Մոսկվա կինոթատրոնի տարածքներում.«Այս տարի ե՛ւ պայծառության ե՛ւ տխրության տարի է, քանի որ նշում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց ուրախ ենք, որ գործում ենք, նկարահանում ֆիլմեր եւ անցկացնում փառատոներ, որովհետեւ քայլում ենք առաջ եւ պահանջում ճշմարտության ընդունում»,-մեկնաբանեց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ  ընդգծեց, որ փառատոնի շրջանակներում Երեւանը պատրաստ է ընդունել բազմաքանակ հյուրերի եւ քաղաքում ստեղծել բարձր տրմադրություն.«Բացի դահլիճային միջոցառումներից եւ կինոդիտումներից, բացօթյա կինոդիտումներ կլինեն նաեւ Երեւանի կենտրոնում, որոնք իհարկե նախատեսված չեն ժյուրիի համար: Կարծում եմ փառատոնի հյուրերը եւ մասնակիցները Երեւանից կմեկնեն տպավորված»,-շեշտեց ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ:

12-րդ  «Ոսկե ծիրանի» առանցքում  կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի շրջանակում իրականացվող երկու ծավալուն ծրագրերն են «Մենք կանք» եւ «Այլեւս երբեք»: Փառատոնն արդեն ստացել է  1600 հայտ`105 երկրներից: Այս տարի ժյուրիի կազմը կգլխավորեն `«Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ»`Ռոբեր Գեդիգյանը, «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ»`Մարեկ Հովորկան,  «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ`Հովիկ Հաբեշյանը,  «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ»`Ալեքսանդր Գրոզեւը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատունԱնձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՄարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է«Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ ճանապարհի կեսից հետ է շրջվելԻշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանությունԵթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված