Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է` ՆԵՐԴՐՈՂԸ ԹՈՄՆ Է, ԹԵ ՋՈՆԸ. ԿԱՐԵՎՈՐԸ ՄԵԶ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԲԻՑ»

Արխիվ 12-16

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է` ՆԵՐԴՐՈՂԸ ԹՈՄՆ Է, ԹԵ ՋՈՆԸ. ԿԱՐԵՎՈՐԸ ՄԵԶ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԲԻՑ»

 

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը:  Ըստ նախագծի՝ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն մտադիր է կառուցել տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ պոչամբարների վերամշակման ֆաբրիկա, որի համար նախնական տվյալներով կպահանջվի 240 մլն. դոլարի ներդրում:

«ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով` պետք է ուսումնասիրել` ով  է այդ ներդրողը, ինչ անցյալ ու ծագում ունի:

ԲՀԿ, ՀՀԿ խմբակցությունները, սակայն, այլ կարծիքի էին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տիկին Փոստանջյանին հորդորեց դիլենտատական մոտեցում չհնչեցնել, ապա չխոսել մի բանից, որից նա չի հասկանում: «Փոխանակ ուրախ լինեք, որ ներդրումներ են անում մեզ մոտ,  ասում եք`  տեսնենք ինչ ներդրումներ են անում»,- ասաց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով էլ այնպիսի տպավորություն է, թե ներդրողները հերթ են կանգնել սահմանի մոտ, մենք էլ պետք է մտածենք` ում թողենք, ում` չէ:  «Մարդիկ ներդրումներ, հետազոտություններ են կատարել,  գիտական ուսումնասիրություններ են արել: Ներդրողը 237 մլն դոլարի ներդրում է  ցանկանում անել: Ցանկանում է  աղբը վերցնել եւ արտադրատեսակներ ստանալ: Եթե հանկարծ ձախողվի, մենք խնդիր չենք ունենալու, այլ ներդրողը»,- պարզաբանեց ՀՀԿ  խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է այն  մտահոգությնը, թե ով է ներդրողը` Ջոնը, թե Թոմը, ՀՀԿ խմբակցության  ղեկավարի համար  միեւնույնն է: Ի վերջո, ներդրողը ցանկանում է մեզ ազատել էկոլոգիական աղբից, որը մեզ համար չարիք է:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ  ասաց, որ բնապահպանական  արտոնություն կազմակերպությանը չի տրամադրվելու:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ