ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ ՍՊԱՍՆԵԼ Է ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
Արխիվ 12-16ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ ՍՊԱՍՆԵԼ Է ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում համանուն արձանի տակ այսօր վաղ առավոտյան հայտնաբերվել է ռուս ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի դին:
Ըստ նախնական տվյալների՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր: Կատարվածի հանգամանքները ճշտվում են:
Տարածված լուրերի համաձայն՝ ռուս զինվորականների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք կենցաղային հարցերի շուրջ, որի արդյունքում էլ արձանագրվել է զինվորականի մահը։
Ի դեպ Իվան Նովիկովը Հայստանում ծառայում էր երկու, երեք ամիս:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
