ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐ,ՊՈԵՄՆԵՐ ԵՎ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ`«ՈՍԿԵ ՇՂԹԱ. ՀԱՅ ՔՆՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱՆԻ»
Արխիվ 12-16ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐ,ՊՈԵՄՆԵՐ ԵՎ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ`«ՈՍԿԵ ՇՂԹԱ. ՀԱՅ ՔՆՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱՆԻ»
Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «Ոսկե շղթա.Հայ քննարերգության ընտրանի» գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 16-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում:
«ՈսկեՇղթա» ժողովածուն ընդգրկում է հոգեւոր հսկայական ժառանգություն.ՄեսրոպՄաշտոցի, ՍահակՊարթեւի, Մովսես Խորենացու, ԳրիգորՆարեկացու, Պահլավունու, Հովհաննես Սարկավագ Իմաստասերի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տղայի, Ներսես Լամբրոնացու, ՀովհանՄայրավանեցու, Սահակ Ձորափորեցու, Սահականդուխտ Սյունեցու, Խոսրովիդուխտ Գողթնացու, Ստեփան Սյունեցու հոգեւոր երգերը, ծնունդ առան Դավթակ Քերթողի, Արիստակես Լաստիվերցու Ստեանոս Օրբելյանի երկերը, շարականները, պոեմները:
Գքրի նպատակն է ըներցողին մատուցել հայոց պոեզիայի այնպիսի ժողովածու, որը տարբեր ժամանակներում անվանել են Մատյան, ՈսկեՄատյան, Տաղարան, Գանձարան, Ոսկեշղթա…
Նյութերը ներկայացված են ըստ պատմական շրջանների՝ «Հնագույնշրջան», «Հին և միջնադարյանշրջան», «Նորշրջան», «Նորագույնշրջան»:
Գրաբար երկերը, բացառությամբ մի քանի գործի, գրքում զետեղված են աշխարհաբար փոխադրությամբ, որպեսզի հասկանալի լինեն ընթերցողին:
Գիրքը նվիրված է վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ Արտակ Համբարձումյանի ծննդյան 45-ամյակին: «ՈսկեՇղթա»գրքում ներկայացված են նաեւ Արտակի բանաստեղծություններից:
ԴավիթԳասպարյանը 50-ից ավելի գրքերի, դասագրքերի հեղինակ է, գրականագետ, բանասիրականգիտություններիդոկտոր, Մովսես Խորենացուանվան շքանշանակիր:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
