Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ

Արխիվ 12-16

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ

ՏԵՂՅԱԿ ՉԵՆ

 

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, սովորական երեւույթ է, երբ օրենքները առաջին երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունվում են 24 ժամ ընդմիջումներով: Սակայն այս անգամ այդ կարգի դեմ հայտարարություններ արեցին ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ ԱԺ երկու հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահները՝ Վարդան Այվազյանն ու Հակոբ Հակոբյանը: Նախ հարցի քվեարկությունն ընդհատեց Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` հայտարարելով, որ կառավարության կողմից ներկայացված օրինագծերում կան մի շարք սկզբունքային հարցադրումներ, որոնք դեռ չեն քննարկվել իր ղեկավարած հանձնաժողովում: Այնուհետեւ խոսք վերցրեց Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որը նույնպես հայտարարեց, որ իր հանձնաժողովի չի քննարկել օրակարգում ընդգրկված հարցերը: Իսկ ԱԺ նախագահը այս կապակցությամբ նշեց, որ հաշվի առնելով վերոհիշյալ հայտարարությունները պատգամավորները իրենք պետք է կողմնորոշվեն ինչ ռեժիմով են ցանկանում աշխատել:

Այս պատմությունից այդպես էլ պարզ չդարձավ` կառավարությո՞ւնն էր թերացել նստաշրջանին նախապատրաստվելու համար, թե ԱԺ հանձնաժողովները բաց էին թողել ժամանակը առաջադրված օրինագծերն ուսումնասիրելու համար: Համենայնդեպս, այդ հայտարարությունները միտված էին նրան, որ վերոհիշյալ հանձնաժողովները հանում էին իրենց վրայից պատասխանատվությունը վերոհիշյալ օրենքների համար: Ի դեպ, դրանից հետո երկու հանձնաժողովի նախագահները կողմ քվեարկեցին 24 ժամվա ռեժիմին:

Հարցերը վերաբերում էին Հայաստանի հանքահարստություններին, ավիացիայի եւ աշխատանքային օրենսդրությանը, հարկերին եւ այլն:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ