ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ. «ՀՈՒՇԻԿ ՔԱՅԼԵՐՈՎ ԼՔԵՔ ԴԱՀԼԻՃԸ»
Արխիվ 12-16ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ. «ՀՈՒՇԻԿ ՔԱՅԼԵՐՈՎ ԼՔԵՔ ԴԱՀԼԻՃԸ»
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որտեղ քննարկվելւ են մի շարք կարեւոր օրինագծեր: Մի քանի օրինագծերի ընդունումից հետո պատգամավորների մի մասը, սովորույթի համաձայն, լքեցին դահլիճը: Այդ ընթացքում ելույթով պետք է հանդես գար Լյուդմիլա Սարգսյանը, ով եւս հուզվեց պատգամավորների նման վերաբերմունքից, մտայնություն ունենալով, որ իր կարեւորագույն մտքերը չեն լսի շատերը:
Այս իրավիճակը նականաբար դուր չեկավ նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով հորդորեց պատգամավորներին շշուկով դուրս գալ. «Հիմա ինչ տերյանական ոճով ասեմ` հուշիկ քայլերով դուրս գալ դահլիճից: Հետո էլ ասում եք` ժամանակ չունենք քննարկելու օրինագծերը»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk