ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ 4 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՎՐԱՑ ԳՈՐԾԸՆԿԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ 4 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՎՐԱՑ ԳՈՐԾԸՆԿԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ
Երեւանի կենդանաբանական այգու տարածած տեղեկատվության համաձայն, ժամեր առաջ Թբիլիսի են ուղեւորվել Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցներից չորսը՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու մեր գործընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: Օգնության խմբի ուղեւորության ծախսերը հանձն է առել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում տեղի է ունեցել սարսափելի աղետ: Հորդառատ անձրեւը իր հետ բերել է մեծ ավերածություններ, ինչպես նաեւ հեղեղի պատճառով մայրաքաղաքի փողոցներում են հայտնվել թիֆլիսյան գազանանոցի գիշատիչները: Առ այս պահը դեռ բոլոր գազանները չեն հայտնաբերվել ու վնասազերծվել: Թիֆլիսի քաղաքապետարանը հորդորում է մարդկանց դուրս չգալ բնակարաններից, իսկ գազաններին որոնելու համար անգամ ինքնաթիռներ են գործի դրվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
