Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան

ՎԵՐՋԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՂԵՏԻՑ. ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԸ ԿԱԶՄՈՒՄ Է 40 ՄԻԼԻՈՆ ԼԱՐԻ

Արխիվ 12-16

ՎԵՐՋԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՂԵՏԻՑ. ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԸ ԿԱԶՄՈՒՄ Է 40 ՄԻԼԻՈՆ ԼԱՐԻ


Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», երեկ գիշեր հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում տեղի է ունեցել սարսափելի աղետ:  Հորդառատ անձրեւը իր հետ բերել է մեծ ավերածություններ, ինչպես նաեւ հեղեղի պատճառով մայրաքաղաքի փողոցներում են հայտնվել թիֆլիսյան գազանանոցի գիշատիչները: Նախնական տվյալներով կան 14 զոհ, 3 անհետ կորած, ինչպես նաեւ 100-ից ավելի մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Արդեն իսկ հայտնի է աղետի հասցրած նյութական վնասի մոտավոր չափը, որը կազմում է 40 միլիոն լարի: Վրացական «Լիբերտի» բանկում բացվել է հաշվեհամար` տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Միակ ուրախալի լուրը թերեւս այն է, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, չեն վնասվել մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանները:

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ շրջել է թիֆլիսյան տուժած թաղամասերում եւ իր ցավակցությունն ու աջակցությունը հայտնել վրաց ժողովրդին: Ի դեպ, ժամեր առաջ Վրաստանի վարչապետը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ առաջինը հայերն են օգնություն առաջարկել իրենց, մինչդեռ ողջ օրը վրացական եւ հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվում, թե իբր միայն Թուրքիան եւ Ադրբեջանն են պատրաստակամություն հայտնել աջակցելու: Հավելենք նաեւ, որ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ի. Ղարիբաշվիլիի հետ, ինչի մասին առավել վաղ հայտնել է «Իրավունքը»: Ուշագրավ է այն, որ զարմանալիորեն լռում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը եւ առ այս պահը որեւէ տեղեկատվություն չի հաղորդել ու որեւէ հայտարարություն չի արել: Սակայն, սոցցանցերում խոսվում է այն մասին, որ դեռեւս հաստատված չէ այն տեղեկատվությունը, որ զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չեն եղել:

Ինչ վերաբերում է աղետի պատճառներին, լայնորեն շրջանառվում է տեսակետ, որ հեղեղը եղել ոչ թե միայն հորդառատ անձրեւի արդյունք, այլ այդ կողմերում` Սաբորթալո թաղամասում, ճանապարհ են կառուցել, որտեղ գետակ է հոսում, եւ ճանապարհի տակով դրա հունը փակել են նեղ խողովակի մեջ, եւ դա չի դիմացել հեղեղի ճնշմանը: Եվ այս անփութությունը կապվում է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլու անվան հետ:

Ընդգծենք, որ «Իրավունքի» վերջին տվյալներով, այս պահին թիֆլիսյան իրավիճակը առավել վերահսկելի է, մարդիկ փորձում են շոկից դուրս գալ ու վերականգնել վնասները:

Իսկ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը հայտարարություն է տարածել, ըստ որի, վաղը` հունիսի 15-ին, ժամը` 11:00-ին, հրավիրում է բոլոր ցանկացողներին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի` կամավորական ջոկատով մասնակցելու բնական աղետից տուժած քաղաքի տարածքի մաքրման աշխատանքներին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված