Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԹԲԻԼԻՍԻԻ ՎԵՐԱ ԳԵՏԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՌՈՒՑԱԾ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ Է ՈՂԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՖՈՏՈՇԱՐՔ

Արխիվ 12-16

ԹԲԻԼԻՍԻԻ ՎԵՐԱ ԳԵՏԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՌՈՒՑԱԾ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ Է ՈՂԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՖՈՏՈՇԱՐՔ


Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան Թբիլիսիում ջրհեղեղ է տեղի ունեցել, որի արդյունքում ըստ նախնական տվյալների խլել է 12 մարդու կյանք, որոշները համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Դավիթ Նարմանիան։

Առավոտվա տվյալներով հաստատվել է 5 մարդու մահը, այժմ որոնում են անհետ կորածներին, ասել է Նարմանիան՝ չհստակեցնելով անհետ կորածների թիվը։

«Ռուսթավի-2»-ի տվյալներով, մինչ այժմ չեն հայտնաբերել Կենդանաբանական այգու 3 աշխատողներին, որոնք հեղեղի ժամանակ փորձում էին փրկել կենդանիներին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Բացի այդ կենդանաբանական այգու հատվածում, որտեղից ջրհեղեղի ժամանակ գիշատիչներ են փախել, շրջափակում է արվել, հատուկջոկատայինները որոնում են կենդանիներին։ Կենդանիների մի մասին գնդակահարել են, մյուսներին քնեցրել եւ տեղափոխել են գազանանոց։

Քաղաքի իշխանությունները բնակչությանը կոչ են արել դուրս չգալ տներից եւ չօգտվել մեքենաներից:

Վրաստանի մեր աղբյուրի փոխանցմամբ, տեղացել է ուժեղ անձրեւ, սակայն դա առաջին անգամը չէ, որ նման անձերու է գալիս: Նրանց փոխանցմամբ, 3-4 տարի առաջ Վերա գետի մոտակայքում ճանապարհ են կառուցել, ինչն ի դեպ կոնֆլիկտի առիթ է դարձել, որն էլ առիթ է հանդիսացել, որ գետի ջուրը անկառավարելի դառնա եւ դուրս գա կառավարելի վիճակից:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ