ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ.ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Արխիվ 12-16
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ.ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Միհրան Հարությունյանը Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում է. Կիսաեզրափակչում հայ ըմբիշը առաջին մրցափուլից հետո ադրբեջանի ներկայացուցչին պարտվում էր 3:0 հաշվով, բայց շտկեց իրավիճակը եւ դրամատիկ պայքարում 8:5 հաշվով առավելության հասնելով ադրբեջանցի Հասան Ալիեւիի նկատմամբ նվաճեց եզրափակչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ եզրափակչի ճանապարհին Միհրան Հարությունյանը 6:0 հաշվով պարտության էր մատնել իսպանացի Սանչես Նավարոյին, 8:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կոնստանտին Ստասին եւ 9:1 հաշվով էլ առավելության էր հասել սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ: Եզրափակիչում Միհրան Հարությունյանը կմրցի Դենիս Դեմյանկով (Ուկրաինա) - Արտյոմ Սուրկով (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
