ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Արխիվ 12-16
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը շարունակվում է, իսկ Հայաստանը այս մրցաշարի կիսաեզրափակչում ունի երկու մասնակից: Կիսաեզրափակիչ է դուրս եկել 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով քառորդ եզրափակչում 3 րոպե 8 վայրկյանում 9:1 հաշվով հաղթել է սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին, 6:0 հաշվով պարտության է մատնել իսպանացի Սանչես Նավարոյին եւ 1 րոպե 17 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել է բուլղարացի Կոնստանտին Ստասին: Եզրափակիչի ուղեգրի համար հայ ըմբիշը կպայքարի ադրբեջանցի Հասան Ալիեւի հետ:
Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ էր մտել նաեւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանն, ով ցավոք անհաջող մեկնարկեց եւ 1/16 երզափակչում 1 րոպե 55 վայրկյանում 0:8 հաշվով պարտվեց դանիացի Մարկ Մադսենին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
