ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա

Ռ. ԱՀԱՐՈՆՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԿՈՄԿՈՒՍԻՑ` ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՏՔԻՆ ԿԱՆԳՆԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Արխիվ 12-16

Ռ. ԱՀԱՐՈՆՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԿՈՄԿՈՒՍ-ԻՑ` ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՏՔԻՆ ԿԱՆԳՆԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

 

ՀՀ Կոմկուսի բյուրոյի որոշմամբ` օրերս կոմունիստական կուսակցությունից հեռացվել է Սոցիալիստական շարժման ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ: Իհարկե, տեղի ունեցածը կարող էր դիտվել` որպես ներկուսակցական խնդիր ու դուրս մնար հանրության ուշադրությունից, եթե հեռացնելու հանգամանքներն այդքան, մեղմ ասած, զավեշտալի ու, միեւնույն ժամանակ, «ողբերգական» չլիներ: «Իրավունքի» հետ զրույցում Ռ. Ահարոնյանը մինչ իրեն կուսակցությունից հեռացնելու պատճառներին անդրադառնալը, նախ խոսեց ՀԿԿ-ում անցած իր ուղու մասին:


«ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՑ ԴԵՊԻ ԱՆԴՈՒՆԴ»


«1992 թվականին ընդունվել եմ Կոմունիստական կուսակցություն, եւ իմ անդամակցությունը երաշխավորողներից մեկը եղել է հենց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը: 21 տարեկանից` մինչեւ 1999 թվականը, ծառայել եմ Կոմունիստական կուսակցությանը: Իսկ 1999 թվականին` Սերգեյ Բադալյանի մահից 40 օր անց, երբ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնել էր Վլադիմիր Դարբինյանը,  դուրս եկա կուսակցությունից` ասելով, որ կուսակցությունը տանելու եք դեպի անդունդ», - «Իրավունքին» պատմեց Ռ. Ահարոնյանն ու  շարունակեց. «Այդպես էլ եղավ, Կոմունիստական կուսակցությունը գնաց դեպի անդունդ: Ես մոտ 15 տարի համագործակցեցի շատերի հետ, ստեղծեցի իմ սոցիալիստական շարժումը: Ի դեպ, որ կուսակցության հետ համագործակցեցի ամեն տեղից առանձնացրեցի ինձ հետ սոցիալիստ-կոմունիստներին եւ այսօր ունեմ 2 հազարանոց երիտասարդների բանակ, որոնք Սոցիալիստական շարժման անդամ են»: Սակայն, այսքանով չի ավարտվում Սոցիալիստական շարժման ղեկավարի կուսակցական գործունեությունը. «Նոյեմբեր ամսին Կոմունիստական կուսակցության համագումարին էի հրավիրված` հյուրի կարգավիճակով որպես Սոցիալիստական շարժման ղեկավար: Ելույթ ունեցա եւ ասացի, որ ուզում եմ վերադառնալ Կոմկուս, քանի որ հեռացված չեմ եղել եւ տեսնում եմ, որ այսօր քաղաքական դաշտում, որպես սոցիալիստական ընդդիմություն, անհրաժեշտ է Կոմունիստական կուսակցութան ակտիվությունը: Եվ շատ ակտիվ մեր երիտասարդները մտան կուսակցական գործունեության մեջ, բայց միանգամից տեսանք կուսակցության ղեկավարի ծերունական մառազմը»:


«ԵՍ` 47 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՍ, ՊԻՏԻ ՍՈՎՈՐԵՑՆԵԻ՞  20-21 ՏԱՐԵԿԱՆ «ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԿԱՆԳՆԵԼ ԿՈՄԿՈՒՍԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՏՔԻ՞Ն»


Ըստ Ռ. Ահարոնյանի, իրեն Կոմկուսից հեռացնելու «ծանրակշիռ» պատճառները հետեւյալն էին. «Բերված ամենագլխավոր փաստերից մեկն այն էր, որ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը մեղադրեց ինձ, թե մայիսի մեկի երթի ժամանակ սովորացրել եմ տղաներին կանգնեն իր ոտքին եւ դրա համար մինչեւ հիմա իր ոտքը ցավում է: Ուրեմն` ես` 47 տարեկան անձնավորությունս, ով հասարակական դաշտում ինչ-որ չափով ունեմ հեղինակություն, պիտի սովորեցնեի՞ 20-21 տարեկան «երեխաներին» կանգնել Կոմկուսի քարտուղարի ոտքի՞ն»: Իսկ հեռացման հաջորդ պատճառն այն էր, որ http://narod.am/ կայքում, որը Սոցիալիստական շարժման ու «Հայ-ռուսական միավորում» հկ-ի կայքն է, գովազդով գումար աշխատելու փոխարեն, Ռ. Ահարոնյանն անվճար դրել է Կոմկուսի գովազդը. «Ամենաթանկ գովազդի տեղում գրել եմ` Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, որի վրա սեխմելով` հղումը տանում է դեպի Կոմկուսի էջը: Եվ ինձ մեղադրեցին, որ Կոմունիստական կուսակցության լոգոն օգտագործելով` իմ անունն եմ փորձում բարձրացնել, եւ դրա տակ հրապարակում եմ ինչ-որ մի քաղաքական գործչի մասին նյութեր, ոչ թե Տաճատ Սարգսյանի նկարներով: Փորձեցի բացատրել, որ ընկերներ ջան, դա լրատվական կայք է, բայց, ապարդյուն: Ոչ մեկ տեղյակ չէ. չի հասկանում ինչ է նշանակում կայք, ինչ է նշանակում «Ֆեյսբուք», ինչ է նշանակում ընդհանրապես էլեկտրոնային լրատվություն»: Կուսակցությունից հեռացվելու երրորդ պատճառն էլ եղել է «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հկ-ի նախագահ Սեւան Աղաջանյանի ֆեյսբուքյան հայտարարությունը. «Սեւան Աղաջանյանն, ով համագործակցում է Սոցիալիստական շարժման հետ, իր կարծիքն է հայտնել «Ֆեյսբուքում»` ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի մասին, թե հարգելի՛ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Ձեզ չեք կարող հայտարարել ընդդիմադիր քաղաքական գործիչ, քանի որ դու չեք ունենում ելույթներ, հոսանքի գները բարձրացնում են Կոմկոսի ձայնը չկա եւ այլն: Դրանում էլ մեղադրեցին ինձ, թե իբր ես Սեւան Աղաջանյանին, ով, ի դեպ, բավականին պատրաստված երիտասարդ է` հասարակական ու քաղաքական իր դիրքորոշումներով, սովորեցնում եմ, որ նման հայտարարություններ անի»:


ՀԿԿ-Ն ՔԱՆԴԵԼԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՎԵ՞Ր


Մեղադրանքները հնչեցնելուց հետո ՀԿԿ կենտկոմի բյուրոն Ռ. Ահարոնյանին կուսակցությունից հեռացնելու հարցը դնում է քվեարկության` այդպես էլ վերջինիս խոսք չտրամադրելով. «Ինձ խոսք չտվեցին, որ փորձեի արդարանալ, թեպետ արդարանալու բան էլ չունեմ: Ուղղակի, ուզում էի բացատրել, թե ինչ է էլեկտրոնային լրատվամիջոցը: Ու ասեմ, որ քվեարկության ժամանակ Տաճատ Սարգսյանն առաջինն է ձեռք բարձրացնում, ինչը, ըստ կանոնադրության, արգելվում է: Կոմունիստական էլեկտորատը շատ կարգապահ է, եւ արդյունքում մնացածը նայելով, թե ինչպես քվեարկեց առաջին քարտուղարն, այդպես էլ քվեարկում են, բայց ձայները չհաշվեցին, թեպետ բավականին դեմ մարդիկ կային իմ հեռացմանը»: Վրդովված արդեն ՀԿԿ նախկին անդամը հավելեց. «Ուզում եմ հիշեցնել Տաճատ Սարգսյանին, որ ես ընդունվել եմ Կոմունիստական կուսակցություն 1992 թվին, երբ ինքը չգիտեմ էլ որտեղ դավաճանում էր կուսակցությունը: Ավելին` մինչեւ 2004 թվականը Տաճատ Սարգսյան  հասկացողություն չի եղել ՀԿԿ-ում: Նա նախկինում եղել է Գյումրիի քաղկոմի քարտուղար, բայց մինչեւ 2004 թիվը կոմունիստների հետ կապ չի ունեցել: Իսկ Սերգեյ Բադալյանն իրեն ընդհանրապես  մոտիկ չի թողել: Սերգեյ Բադալյանի մահից հետո հանկարծ հայտնվեցին դավաճաններ, որից մեկը Տաճատ Սարգսյանն է, ով, ուղղակի, դրածո է` Կոմկուսը քանդելու համար: Համոզված եմ, որ դա ամերիկյան պատվեր է, որ հանկարծ ձախ սոցիալիստները , կոմունիստները, ովքեր ամենահայրենասեր ուժերն են, չուժեղանան: Ավելին` ոչնչացվեն Հայաստանում»:


«ՄԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ ՁԱԽ ՈՒԺ»


Ի վերջո, թե ի՞նչը կարող էր դառնալ իրական պատճառ, որի արդյունքում Կոմկուսը հեռացրեց կուսակցության, թերեւս ամենաակտիվ անդամներից մեկին, Ռ. Ահարոնյանն ընդգծեց. «Ուղղակի, Տաճատ Սարգսյանը վախենում է, որ Կոմունիստական կուսակցությունում լինեն երիտասարդ ուժեր: Այժմ նա կոնկրետ մահացնում է սոցիալիստական գաղափարախոսությունը Հայաստանում` կատարելով պատվեր: Ես կոմունիստ եմ հոգով, իմ էությամբ, գաղափարներով եւ ցավում եմ իմ կուսակցության համար, որովհետեւ իրենց ուղեղներն արդեն սահմանափակվել է, առաջընթաց Կոմունիսական կուսակցությունը չի տեսնում եւ դա ամբողջությամբ կենտկոմի առաջին քարտուղարի խնդիրն է: ՀԿԿ կոնտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը լավ կենտկոմի քարտուղար էր եւ մենք հուսով էինք, որ կուսակցությունը պետք է առաջ գնա, երբ ինչ-որ փոփոխություներ կատարվեն, բայց նրան փոխարինեց ավելի տարիքով մարդ: Այնպես որ, ցավում եմ մեր հայրենակիցների համար, որ մենք եւս մեկ անգամ խորհրդարանական ընտրություններում չենք ունենա ձախ ուժ, եթե հանդուրժենք, որ Կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը մառազմով տառապող Տաճատ Սարգսյանը ղեկավարի»: Եզրափակելով խոսքը` պարոն Ահարոնյանը շեշտեց. «Իմ հկ-ները ես որպես կուսակցություն կարող եմ գրանցել, բայց չեմ ուզում եւս մեկ անգամ պառակտել Կոմունիստական կուսակցությունը` գրանցելով նորից նույն գաղափարախոսությամբ կուսակցություն: Կոմկուսը առողջ ուժ է: Շատ կուսակցություններ կերազեին Հայաստանում ունենալ այդպիսի կառուցվածք: Կոմկուսի բոլոր շրջանային, տարածքայի, քաղաքային կազմակերպությունները գործող են, բայց չկա ղեկավարություն: Եթե լինի նորմալ ղեկավար, ապա կկարողանա այս կուսակցությունն առաջ տանել»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված