Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան

Նաիրա Նիազյան. «ՀԱՅԵՐԸ ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆ, ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ»

Արխիվ 12-16

Նաիրա Նիազյան. «ՀԱՅԵՐԸ ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆ, ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ»

 

Այս օրերին սահմանամերձ Բարեկամավան եւ Բաղանիս համայնքներում ճանապարհային լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում` շնորհիվ ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի ունեցած բարեգործական համերգից ստացված հասույթի եւ Հայաստանի օգնության ֆոնդի աջակցության: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռուսաստանի սրտում` Մոսկվայում, կայացավ մեծ համերգ` տեղի ճանաչված հայ աստղերի մասնակցությամբ, որը կազմակերպել էր «New GP» փրոդաքշնը` Նաիրա Նիազյանի եւ Թոմաս Ոսկանյանի գլխավորությամբ: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց վերջերս Հայաստան ժամանած ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԻ հետ:

- Նաիրա, նախ անդրադառնանք կայացած համերգին եւ դրան հաջորդած արձագանքներին:

- Ինչպես գիտեք, համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, եւ մարդիկ` թե՛ արտիստները, թե՛ հանդիսատեսը ցանկացան իրենց ներդրումն ունենալ այդ փոքրիկ ծրագրի մեջ: Չեմ ասի, թե մենք ինչ-որ գլոբալ խնդիրներ կարողացանք լուծել, բայց համենայն դեպս, կարողացանք անհրաժեշտ սարքավորումներ գնել եւ ուղարկել սահմանամերձ երկու համայնքներին: Աշխատանքներն այս պահին շարունակվում են եւ գյուղապետերը ժամանակ առ ժամանակ մեզ ուղարկում են ֆոտո եւ վիդեո հաշվետվություն արված աշխատանքի մասին: Իսկ գյուղացիները շնորհակալություն են հայտնում եւ օրհնում մեզ:

- Հետաքրքիր է, ինչպե՞ս հաջողվեց անվանի արտիստներին համախմբել, որովհետեւ նրանցից ոմանք երբեւէ ինչ-որ հայրենասիրական գործունեությամբ աչքի չեն ընկել: Եվ երբ խոսք է գնում բարեգործական համերգի մասին, արտիստների մոտ այսպիսի տրամադրություն է տիրում, թե գնանք այդ գումարները տանք, որ տան ինչ-որ մեկին...

- Ամբողջ հարցն այն էր, թե ինչպես պետք է կազմակերպվեր համերգը: Երբ հեռախոսով խոսում էինք արտիստների հետ, իրենցից անգամ ավտոմեքենայի պետհամարանիշներ էինք հարցնում, իրենց հյուրերի ցուցակը եւ այլն: Բոլորը զարմանում էին` ասելով, որ այդպես լինում է միայն կրեմլյան համերգների ժամանակ: Այնպես որ, շատ կարեւոր էր մոտեցումը եւ այդ էր պատճառը, որ արտիստները, թեպետ խնդրել էինք մեկական երգ կատարել, սակայն շատերը երկու-երեք երգ կատարեցին: Ավելին` նրանք պատրաստակամություն հայտնեցին մեր մյուս բարեգործական համերգներին էլ մասնակցելու:

- Անդրադառնանք նաեւ մեր ռուսաստանաբնակ հայտնի հայ արտիստներին եւ նրանց մասին ձեւավորված թյուր կարծիքներին, որոնք, այնուամենայնիվ, մասնակցեցին այս բարեգործական համերգին:

- Որոշել եմ հարցազրույցների ժամանակ չառանձնացնեմ որեւէ մեկին, քանի որ բոլորը` թե՛ արտիստները, թե՛ պարային համույթները, մասնակցել են այս կարեւոր գաղափարին եւ իրենց ներդրումն են ունեցել: Այս դեպքում,որպես կազմակերպիչ, շատ սխալ կլինի, որ առանձնացնեմ մի քանիսին: Գիտեք, կողքից մտածում են, թե արտիստները իրենց շատ հեռու են պահում մարդկանցից, բայց հավատացեք, որ դրսում այդ ջերմությունն ավելի շատ է: Պատկերացրեք, մենք, ուղղակի, զանգահարել էինք տասնյակ արտիստների եւ առաջարկել մասնակցել համերգին: Այդպիսի զանգեր նրանք հարյուրներով են ստանում, բայց մարդիկ շփվեցին մեզ հետ, հասկացան գաղափարի լրջությունն ու կարեւորությունը: Արդյունքում եկան ու մեծ սիրով մասնակցեցին:

- Ո՞րն էր այն բաղադրատոմսը, որի շնորհիվ հաջողվեց իրականություն դարձնել բավական մեծ բարեգործական աշխատանքը:

- Ինչքան էլ ես բղավեի սահմանամերձ գյուղերում առկա խնդիրների, հայրենասիրության եւ այլնի մասին, եթե մարդիկ, որոնք այսօր մեր՝իմ և Թոմասի կողքին են, չգիտակցեին այդ ամենի կարեւորությունը, սա կլիներ հերթական գոռգոռոցը, որը շատ շուտ կմոռացվեր: Այս առումով ուրախ ենք, որ դրսում շատ կան մեզ գաղափարակից երիտասարդներ, ընկերներ, որոնք հասկանում են մեզ և աջակցում:

- Փաստորեն, բավական է միայն լինի այդ հայրենասիրական կայծն ու բոլորի սրտերը կրկին կբաբախեն հանուն հայրենիքի՞:

- Կան մարդիկ, որոնք ռուսական միջավայրում են մեծացել, ուսում ստացել, աշխատանք գտել ու իրենք երբեք էլ չեն եղել հայկական սահմանամերձ գյուղերում: Եվ ես ինքս էլ երբեք չէի եղել այնտեղ, բայց դա էական չէր, այլ կարեւոր էր գաղափարը, թե ինչի համար ենք անում: Սա էլ Ձեզ վառ օրինակ, որ հայերը որտեղ էլ լինեն, չեն փոխվում: Ընդհակառակը, արտասահմանում ապրելով` սովորում ենք կողքից գնահատական տալ: Դա շատ կարեւոր է, որովհետեւ այդպիսով կկարողանանք մեր խիստ հայկական սուբեկտիվիզմին մի քիչ օբյեկտիվին մոտենալ: Կարծում եմ` դա մեզ չի խանգարի:

- Ի՞նչ կասեք հետագա ծրագրերի մասին:

- Բնականաբար, մեր փրոդաքշնը նպատակ ունի շարունակել արտիստների հետ աշխատանքը: Մտադիր ենք ակտիվացնել երկխոսությունը երկու երկրների միջեւ: Խոսքն, իհարկե, մշակութային երկխոսության մասին է: Այս պահին չեմ ուզում փակագծերը բացել, բայց առաջիկայում մեծ մշակութային միջոցառումներ ենք նախատեսել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված