Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ Ղուկասյան Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Գերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ Ստեփանյան Ստրասբուրգյան «հաղթանակը» Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան Վահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ Մելիքյան Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն Անձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

«ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ»` ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՆԸ

Արխիվ 12-16

«ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ»` ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՆԸ


Հուլիսի 29-ին Սեւանում` Հայրավանք գյուղում, որտեղ տեղակայված է  մեծանուն հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի Ստեղծագործական Տունը, տեղի կունենա արվեստների յուրօրինակ փառատոն՝ «ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ» խորագրով:

Փառատոնի բովանդակությունը պատահական չէ եւ պայմանավորված է անձամբ կոմպոզիտորի երազանքով՝ Սեւանի ափին անցկացնել ժողովրդական տոնախմբություն, որտեղ երաժշտության տիեզերական ոգին, կմիաձուլվում վեհապանծ լեռների եւ կապուտակ լճի չնաշխարհիկ բնապատկերին: Առավոտյան

Փառատոնը կմեկնարկի պատարագով, այնուհետեւ տեղի կունենա  ժողովրդական արհեստների նմուշների ցուցադրություն, գրական հանդիպումներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, ֆոլկլորային համույթների մասնակցությամբ: Փառատոնի գաղափարի մասին կոմպոզիտորը «Երկխոսություններ Ավետ Տերտերյանի հետ» գրքում գրում է. «Իսկ երեկոյան, մթնշաղի եւ լռության իջնելուն պես իր տիրապետությանը կանցնի երաժշտությունը: Դա կլինի ձայնի ցնծություն, երաժշտություն՝ հնչող  Սեւանի ափին, Հայրավանք եկեղեցու պատերի մոտ,  լազերային լուսավորության պատկերին եւ երաժշտություն կամերային մթնոլորտում, իմ նորակառույց տան հատուկ այդ նպատակով սարքավորված դահլիճում: Հուսով եմ, որ կգտնվեն մարդիկ՝ օժտված կազմակերպչական տաղանդով, ովքեր կաջակցեն այդ գաղափարի իրականացմանը»:

«ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ» փառատոնը կմիավորի տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունները, ամենաերիտասարդ մասնակիցները – «ԲԱԱՐԴԻԱ» պարային ստուդիայի սաները, կցուցադրեն Տերտերյանի երաժշտությամբ «Վակուում» ներկայացումը, Երեւանի և Եկատերինբուրգի գեղարվեստական դպրոցների սովորողները կներկայացնեն իրենց գծանկարչական եւ գեղանկարչական աշխատանքները: Իսկ Ուրալի ճարտարապետա-գեղարվեստական ակադեմիայի ուսանողները Հայաստանի ցուցադրությանն են նախապատրաստում Եկատերինբուրգում Տերտերյանի բնակարան-թանգարանի կոնցեպցիայի մշակումները:

Նույն օրը տեղի կունենա Ռուսաստանում հրատարակված գրքերի շնորհանդես; «Հայաստանի պոեզիան Մարկ Ռիժկովի թարգմանություններում», «Զրույցներ Ավետ Տերտերյանի հետ» Ռ. Տերտերյան (անգլ. լեզվով) եւ Տերտերյանի երաժշտությամբ կինոֆիլմերի դիտում:

Եկատերինբուրգից՝ քաղաք, որը հատուկ դեր է խաղացել կոմպոզիտորի կյանքում, եւ որտեղ շուտով կբացվի Ավետ Տերտերյանի անվան փողոց, Սեան կժամանի Սվերդլովյան ֆիլհարմոնիայի Լարային քառյակը՝ հատուկ հայկական ծրագրով:

Քառյակի ելույթը, որը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ս. Ասլամազյանի հայտնի մշակմամբ, կբացվի փառատոնի վերջին՝ երաժշտական գործողությունը, որտեղ կհնչեն Տերտերյանի ժամանակակիցների եւ ընկերների՝ հայտնի հայ կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանի եւ Էդգար Հովհաննիսյանի սիմֆոնիկ երկերը: Որպես եզրափակիչ ակորդ կկատարվի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան:

Ավետ Տերտերյանի երաժշտությունը՝ յուրօրինակ ժամանակակից հնչյունային աշխարհում,  համամարդկային գաղափարների գիտակցումն է՝ խորը ներթափացելով հայ ժողովրդի գենետիկ, ազգային եւ հոգևոր հիշողության մեջ, այսօր շատերի համար հանդիսանում է հին եւ ժամանակակից Հայաստանի, նրա պատմության եւ ապագայի ձգտման, վշտի եւ անսասան ոգու խորհրդանիշ: Ահա թե ինչու, հարգանքի տուրք մատուցելով եւ փառատոնը նվիրելով Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, կազմակերպիչները համոզված են, որ այն կընդգրկվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ ՂուկասյանԱլեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք ՈՒ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆ ՏԱՓԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատունԱնձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՄարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է«Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված