9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Գերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ Ստեփանյան Ստրասբուրգյան «հաղթանակը» Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան Վահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ Մելիքյան Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն Անձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Որ արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔ ՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացում

Գ. ՆՈՒՇԻԿՅԱՆ. «ԲԻԲԻՆԻ ԿԱՏԱՐԱԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ, 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՔԵՆԱՆ Ի՞ՆՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՔԵՆԱ Է ՈՐ»

Արխիվ 12-16

 

Գ. ՆՈՒՇԻԿՅԱՆ. «ԲԻԲԻՆԻ ԿԱՏԱՐԱԾ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ, 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ

ՄԵՔԵՆԱՆ Ի՞ՆՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՔԵՆԱ Է ՈՐ»

Հունիսի 12-ին, խորհրդարանում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ` էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Մինչ լսումները, «Իրավունքը» պարբերաբար զրույցներ էր ունենում տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ: Եվ ահա ՀՀԿ գործարար պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ, ով, ի դեպ, ինչպես պարզվեց` չի մասնակցել նախորդ շաբաթ ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբին-ՀՀԿ փակ հանդիպմանը, մեզ հետ զրույցում իր արտահայտած կարծիքով լրիվ տարբերվեց շատ պատգամավորներից:

– Պրն Նու­շի­կյան, ՀԾԿՀ-ի հրա­պա­րա­կած տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` հո­սան­քի սա­կա­գի­նը պետք է բարձ­րա­նա 6.93 դրա­մով: Ըստ Ձեզ` այդ թան­կաց­ման շնոր­հիվ ամ­բող­ջու­թյամբ կփակ­վի՞ ՀԷՑ-ի 250 մլն դո­լար պարտ­քը, որ­պես­զի հա­ջորդ տա­րի եւս էլեկտ­րա­է­ներ­գի­ա­յի սա­կագ­նի թան­կաց­ման խնդիր չա­ռա­ջա­նա:

– Թան­կա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված չէ 250 մլն դո­լար պարտ­քի փակ­մամբ: Թան­կա­ցու­մը հիմ­նա­կա­նում հիմ­նա­վոր է հա­մար­վում այն մա­սով, որ նա­խորդ 2-3 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ՀԷՑ-ի մեղ­քով տե­ղի չի ու­նե­ցել վնաս­ներ: Դրան­ցից են` ատո­մա­կա­յա­նի 88 օր­վա­նից ավե­լի կանգ­նած լի­նե­լը, սա­կա­վաջ­րու­թյու­նը եւ եր­րոր­դը` դրամ-դո­լար հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը: Նա­խորդ ան­գամ ՀԾԿՀ-ն իր նա­խա­ձեռ­նու­թյամբ հան­դես եկավ թան­կաց­մամբ, նա­խա­տես­ված էր մեկ դո­լա­րը 411 դրա­մին հա­մար­ժեք թան­կա­ցում: Իսկ հի­մա մեկ դո­լա­րը մոտ 480 դրամ է: Ռո­բերտ Նա­զա­րյա­նի ասե­լով` այս թան­կա­ցու­մը կրում է ժա­մա­նա­կա­վոր բնույթ:

– Այ­սինքն` հա­վա­տում եք, որ հո­սան­քի սա­կա­գի­նը պետք է էժա­նա­նա՞:

– Ակն­կա­լում եմ, որ կիջ­նի հո­սան­քի գի­նը, եթե դո­լար-դրամ հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը մնա այս մա­կար­դա­կի վրա:

– Փաս­տո­րեն, Նա­զա­րյա­նի բո­լոր փաս­տարկ­ներն ան­վե­րա­պա­հո­րեն ըն­դու­նում եք:

– Բայց դա փաստ է, չէ՞:

– Իսկ ՀԷՑ-ի սե­փա­կա­նա­տեր Եվ­գե­նի Բի­բի­նի մե­ղա­վո­րու­թյու­նը հո­սան­քի թան­կաց­ման հար­ցում չկա՞.վատ մե­նեջ­մենթ, թան­կար­ժեք «Լեք­սուս»:

– Գի­տեք, ես չեմ կա­րող ասել: Երե­ւի թե, ինչ-որ բա­ցա­սա­կան երե­ւույթ­ներ տե­ղի են ու­նե­ցել, որ պարտ­քը գո­յա­ցել է: Ինչ վե­րա­բե­րում է «Լեք­սու­սին» ու մնա­ցած բա­նե­րին, ըստ Նա­զա­րյա­նի, դա սա­կագ­նի մեջ եր­բե­ւէ նե­րառ­ված չի եղել: Ուղ­ղա­կի, Բի­բի­նը` որ­պես ձեռ­նար­կու­թյան տնօ­րեն, շա­հագրգռ­ված է` ինչ­քան ավե­լի թանկ վա­ճա­ռի իր ար­տադ­րան­քը, այն­քան ավե­լի շուտ եւ հեշտ կլու­ծի թե՛ վար­կա­յին պրոբ­լեմ­նե­րը, թե՛ պարտ­քի խնդի­րը:

– ՀԷՑ-ի խնդի­րը տա­նում հասց­նում են Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կա­ռա­վար­ման ժա­մա­նա­կաշր­ջան` ասե­լով, որ պետք է այն ժա­մա­նակ­վա իշ­խա­նու­թյու­նը իմա­նար` ում է վա­ճա­ռում էլ­ցան­ցե­րը:

– Իսկ որ հասց­նենք, դա մեզ ի՞նչ է տա­լիս:

– Խնդի­րը ճիշտ պատ­կե­րաց­նե­լու հա­մար:

– Դե, չէ, չեմ ըն­դու­նում, ան­կեղծ ասած, քա­նի որ չէ­ին կա­րող պատ­կե­րաց­նել, որ տա­րի­ներ անց նման պատ­կեր կլի­նի:

– ՀՀԿ-Բի­բին փակ քննարկ­մա­նը ներ­կա եղե՞լ եք:

– Ցա­վոք սրտի, ոչ: Տնտե­սա­կան հանձ­նա­ժո­ղո­վում բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նի քննարկ­մանն էի:

– Բայց հո­սան­քի թան­կաց­ման հարցն ավե­լի կա­րե­ւոր չէ՞ր:

– Կա­րե­ւո­րի հար­ցը չէ, ուղ­ղա­կի գի­տեմ` բո­լորն էլ սուր հար­ցե­րով հան­դես են եկել: Հի­մա մի հո­գի պա­կաս, ավել, հարց չի լու­ծում:

– Որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի` Բի­բի­նից ինչ եք պա­հան­ջում կամ նրան ուղղ­ված ի՞նչ մե­ղադ­րանք ու­նեք:

– Ցան­կա­լի չէ, որ ամեն տա­րի լի­նում են որո­շա­կի թան­կա­ցում­ներ` հատ­կա­պես մեր երկ­րի տնտե­սա­կան ծանր իրա­վի­ճա­կից, ար­տա­գաղ­թից, սո­ցի­ա­լա­կան պայ­ման­նե­րից ել­նե­լով: Դե, ի՞նչ պա­հանջ ու­նե­նամ Բի­բի­նից...

– Կար­ծես թե, հո­սան­քի թան­կա­ցու­մը Ձեզ վրա չի ազ­դե­լու, որ այս­քան հան­գիստ եք խո­սում:

– Չեք գտնի մի քա­ղա­քա­ցի կամ տնտես­վա­րող, որի վրա չի անդ­րա­դառ­նա հո­սան­քի թան­կա­ցու­մը…

– Դե Դուք կհաղ­թա­հա­րեք այդ թան­կաց­ման դժվա­րու­թյուն­նե­րը` ի տար­բե­րու­թյուն մնա­ցած­նե­րի:

– Ես կհաղ­թա­հա­րեմ, դրա մա­սին չի խոս­քը, բայց ես էլ ու­նեմ բա­րե­կա­մու­թյուն, որոնց հա­մար դժվար է լի­նե­լու: Բայց կար­ծում եմ` շան գլու­խը թաղ­ված չէ այդ 6-7 դրա­մով թան­կաց­ման մեջ, այլ ավե­լի առաջ է: Դրամ-դո­լար հա­րա­բե­րակ­ցու­թյունն ար­դա­րաց­նում է հո­սան­քի թան­կա­ցու­մը:

– Շան գլու­խը գտնե­լու հա­մար ին­չու էներ­գե­տի­կա­յի ու բնա­կան պա­շար­նե­րի նա­խա­րար Եր­վանդ Զա­խա­րյա­նը գլխա­վոր դա­տա­խա­զու­թյուն հա­ղոր­դում չի ներ­կա­յաց­նում:

– Չգի­տեմ` ինչ հա­ղոր­դում ներ­կա­յաց­նի, փաս­տեր չու­նի:

– ԱԺ-ում հնչեց­րած իր այն հայ­տա­րա­րու­թյան վե­րա­բե­րյալ, թե չի բա­ցա­ռում` ՀԷՑ-ը վատ մե­նեջ­մեն­թի ու կո­ռուպ­ցի­ոն ռիս­կե­րի տակ է:

– Չգի­տեմ: Լսում­ներ են նա­խա­տես­ված: Պետք է որոշ ժա­մա­նակ հե­տո հանձ­նա­ժո­ղով ձե­ւա­վոր­վի` գա­զի հանձ­նա­ժո­ղո­վի նման` հաս­կա­նա­լու խնդի­րը: Կար­ծում եմ` դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կա:

– Եթե հո­սան­քի թան­կա­ցու­մը դրամ-դո­լար հա­րա­բե­րակ­ցու­թյամբ պայ­մա­նա­վո­րե­ցիք, Բի­բի­նից պա­հանջ չու­նե՞ք, նրան չե՞ք քննա­դա­տում:

– Ես չեմ ար­դա­րաց­նում թան­կա­ցու­մը` դրամ-դո­լար հա­րա­բե­րակ­ցու­թյամբ, այլ ասում եմ` այս 7 դրա­մի հատ­վա­ծը կա­պենք դրամ-դո­լար հա­րա­բե­րակ­ցու­թյան հետ, կլի­նի օբյեկ­տիվ: Բայց խնդի­րը դրա­նից առաջ է` մենք այս պա­հին հո­սան­քի հա­մար ու­նենք 42 դրամ սա­կա­գին: Այ սրա, կո­րուստ­նե­րի, գա­զից ստաց­վող էլեկ­տա­է­ներ­գի­ա­յի մեջ է:

– Բայց այս դեպ­քում հո­սան­քի թան­կաց­ման պա­տաս­խա­նա­տուն սե­փա­կա­նա­տեր Բի­բինն է, որի մա­սին կար­ծես խու­սա­փում եք խո­սել:

– Բի­բի­նին ան­ձամբ ճա­նա­չում եմ…

– Ըն­կե­րա­կան մոտ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե՞ք…

– Չէ, ըն­կե­րա­կան չեն: Նոր­մալ հա­րա­բե­րու­թյուն­ներ են:

– Որ­տե՞ղ եք ծա­նո­թա­ցել Բի­բի­նի հետ:

– Դես­պա­նատ­նե­րում` մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ:

– Գործ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, շա­հեր չե՞ք ու­նե­ցել:

– Չէ, չէ, ի՞նչ շահ:

– Դե, ի տար­բե­րու­թյուն Ձեր գոր­ծըն­կեր ՀՀԿ-ական­նե­րի, որոնք կոշտ էին տրա­մադր­ված Բի­բի­նի հան­դեպ, Դուք ավե­լի մեղմ եք:

– Դե, հի­մա ես չգի­տեմ` ին­չից ել­նե­լով են կոշտ տրա­մադր­ված:

– Իսկ ինչ կոնկ­րե՞տ պա­հանջ ու­նեք Բի­բի­նից:

– Ի՞նչ պա­հանջ նկա­տի ու­նեք:

– Ձեր գոր­ծըն­կեր­նե­րը սուր հար­ցադ­րում­ներ են հնչեց­րել ՀՀԿ-Բի­բին քննարկ­ման ժա­մա­նակ:

– Դե, սուր հար­ցադ­րում­ներն անում են, ին­չի՞ հա­մար:

– Պա­տաս­խան են ակն­կա­լել, չէ՞ որ նա է սե­փա­կա­նա­տե­րը:

– Դե հի­մա ինքն է սե­փա­կա­նա­տե­րը, բայց էլեկտ­րա­է­ներ­գի­ան թան­կա­նում է:

– Բայց թան­կաց­ման հայ­տը Բի­բինն է ներ­կա­յաց­րել ՀԾԿՀ-ին:

– Նա­խորդ ան­գամ ին­քը չէր բե­րել, այլ ՀԾԿՀ-ն էր բե­րել ու թան­կաց­րեց հո­սան­քի գի­նը: Բի­բի­նը հի­մա ինչ պետք է ասի, իր պրոբ­լե­մը պետք է լու­ծի: Մե­նակ Բի­բի­նով չի, էլի: Մե­նեջ­մեն­թի 99 տո­կո­սը հա­յերն են անում: Բի­բի­նը` որ­պես ղե­կա­վար, կա­րող էր ավե­լի խիստ լի­նել…

– Իսկ ինչ­պե՞ս է լի­նում, որ ՀԷՑ-ի սե­փա­կա­նա­տե­րը թանկ ավ­տո­մե­քե­նա է վա­րում, ըստ լու­րե­րի` մոտ 1 մլն դրա­մա­նոց սե­նյակ է վար­ձա­կա­լում...

– Դե, մեկ մլն դրամ բնա­կա­րա­նը Բի­բի­նի ստա­տու­սի հա­մար այդ­քան էլ մեծ գու­մար չէ, թան­կար­ժեք մե­քե­նան էլ… Դե լավ, ինչ թան­կար­ժեք մե­քե­նա է, որ: Այդ շրջա­նա­ռու­թյան մեջ դա կո­պեկ է:

– Բայց ո՞ւմ հաշ­վին են այդ մե­քե­նան ու բնա­կա­րա­նը:

– Դա սա­կագ­նի մեջ մտած չէ, իրենց հաշ­վին է: Բայց եթե հիմ­նար­կը վնա­սով է աշ­խա­տում, ոնց է իր հաշ­վին անում դա:

ՍՈ­ՆԱ ԴԱՎ­ԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատունԱնձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՄարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է«Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ ճանապարհի կեսից հետ է շրջվելԻշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանությունԵթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված