ԲԱՔՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՑԻ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԻ ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԱԾ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԱՐՈՐԴԸ
Արխիվ 12-16ԲԱՔՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՑԻ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԻ
ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԱԾ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԱՐՈՐԴԸ
Բաքվում ձերբակալվել է ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը. այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությանը: Կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննվում է Bakubus ընկերության ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցը, քանի որ նրանք մեղադրվում են իր աշխատանքը հավուր պատշաճի չկատարած վարորդին աշխատանքի ընդունելու մեջ: Վարորդին ներկայացվելիք մեղադրանքը մասին դեռևս չի հրապարակվում»,- ասվել է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվի մարզիկների ավանում վրաերթի էին ենթարկել Եվորպական խաղերին մասնակցելոււ համար Ադրբեջան ժամանած ավստրիացի լողորդուհիներին: Մարզուհիներից մեկը՝ 15-ամյա Վանեսա Սախինովիչը, գլխի լուրջ վնասվածք էր ստացել, նրան նախագահ Իլհամ Ալիևի անձնական ինքնաթիռով հայրենիք էին տեղափոխել: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 8:30-ին: Աղջիկները զբոսնում էին մայթերից մեկով, երբ նրանց հարվածել է մեծ արագությամբ ընթացող ավտոբուսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
