«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ «ՏԱՋԿԱԿԱՆ» ՄԻԼԻՈՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ «ՏԱՋԿԱԿԱՆ»

ՄԻԼԻՈՆՆԵՐԸ

 

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից

«Իրավունքը» տեղեկանում է, որ  Թուրքմենստանում ՀՀ դեսպան, ԱԺ նախկին պատգամավոր Վլադիմիր Բադալյանը  լավ ունեցվածքի  տեր է: Դեսպանի նախորդ տարի  հայտարարագրած դրամական միջոցներն միայն արտարժույթով են` 112,200 դոլար եւ 12,400 եվրո: Ընդ  որում` եվրոյով դրամական միջոցները տարվա վերջում  նվազել են: Դեսպանի հարկային եկամուտները նախորդ տարում  կազմել են  24,264 դոլար:

Դեսպանի կնոջ` Աննա Խաչատրյանի դրամական միջոցները եւս քիչ չեն: Նախորդ  տարի դեսպանի կինը հայտարարագրել է 180,000. դրամ, 12,000 դոլար, 175.000 եվրո:

Տեղեկացնենք, որ Վլադիմիր Բադալյանը դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2008 թ-ից: Ի դեպ, մինչ դեսպանի պաշտոն զբաղեցնելը Վլադիմիր Բադալյանը  եղել է  ԱԺ պատգամավոր:

Ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 4-ին Երեւանում: 1980 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-հարստացնող:
1980-1981 թթ. աշխատել է Ղազախստանի Ջեսկազգանի լեռնամետալուրգիական գործարանի ԳԱՄ-ում վարպետ, ճարտարագետ, 1981-1985 թթ. «Երքիմշին» տրեստում` ճարտարագետ: 1985-1990 թթ. կատարել է կոմերիտական աշխատանք:
1990-1991 թթ. աշխատել է ՀամԼԿԵՄ կենտկոմում: 1991-1998 թթ. եղել է «Էրզրում» ԳԱՄ համանախագահ, 1998-1999 թթ.` ՀՀ կառավարության գործերի կառավարիչի տեղակալ, 1999-2003 թթ.` «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն:


2003 թ. հուլիսի 23-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 16 ընտրատարածքից: Եղել է  «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: 2006թ. հուլիսի 31-ից ՀՀԿ անդամ է: 2008թ. օգոստոսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: 2009թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը՝ Աշխաբադ:

Վլադիմիր Բադալյանի կենսագրությունից  պարզ է դառնում, որ նա բիզնես գործունեություն  չի ծավալել,  գրեթե միշտ աշխատել է պետական համակարգում, այսինքն` ապրել է աշխատավարձով, հետեւաբար հարց է առաջանում` ի՞նչ ճանապարհով է իր գումարները վաստակել Թուրքմենստանում մեր դեսպանը:

Ի դեպ, տարիներ առաջ տպագրված մամուլի հրապարակումներից մեկի համաձայն` դեսպանը հայհոյանքներով է խոսում դեսպանատան աշխատակիցների հետ: Դեսպանը, սակայն, հերքել է այդ լուրերը:

 

 





































 

 

 

 

 



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված