Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԲԱՔՈՒ

Արխիվ 12-16

 

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԲԱՔՈՒ

 

 

 

Եվրոպական առաջին խաղերին մասնակցող մեր բռնցքամարտիկները մեկնեցին Բաքու: Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի  ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, բռնցքամարտի հայկական պատվիրակության կազմում են 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը , 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ինչպես նաև մարզիչներ Կարեն Աղամալյանը, Արման Հարությունյանը և Վյաչեսլավ Արությունովը: Հայ բռնցքամարտիկները Բաքվում իրենց ելույթը կսկսեն հունիսի 16-ին: Նախնական տվյալներով մեր մարզիկներից առաջինը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցավայր է ուղարկել վերը նշված քաշային կարգերի ուժեղագույն մարզիկներին և յուրաքանչյուր մարզիկից մեդալի ակնկալիք ունի: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը վստահ է հայ մարզիկների հաղթանակին. ՙՎստահ եմ,որ ունենալու ենք հաղթանակներ և մեր տղաներին հաջողվելու է այդ երկրում ծածանել հայոց եռագույնը։ Նրանց մասնակցությունն անգամ իսկական հերոսություն և հայրենասիրության դրսևորում է։ Այս խաղերը բռնցքամարտիկների համար ուղեգիր է դեպի աշխարհի առաջնություն,որտեղ էլ նրանք հնարավորություն կստանան պայքարել ՌԻՈ 2016–ի ուղեգրերի համար՚,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Գեւորգյանը:

 

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նախքան մրցավայր մեկնելը անցել է ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստվածություն և պատրաստ են Բաքվում բարձր պահել հայկական սպորտի անունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ