Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

«ԿԻՆՈՏԱՎՐ-2015»-ՈՒՄ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՍԻՐՈ ՄԱՍԻՆ» ՖԻԼՄՆ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾՆԵՐԻՑ Է ԵՂԵԼ

Արխիվ 12-16

«ԿԻՆՈՏԱՎՐ-2015»-ՈՒՄ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՍԻՐՈ ՄԱՍԻՆ» ՖԻԼՄՆ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾՆԵՐԻՑ Է ԵՂԵԼ

 

Սոչիում մեկնարկել է «ԿԻՆՈՏԱՎՐ-2015» փառատոնը, որը կշարունակվի մինչեւ հունիսի 14-ը: Մրցութային ծրագրում ներկայացված է 14 ֆիլմ, այդ թվում նաեւ ռուսաստանաբնակ հայազգի երիտասարդ ռեժիսոր ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՍԻՐՈ ՄԱՍԻՆ» ֆիլմը:

Մրցութային հիմնական ծրագրում ներառված է նաեւ Անդրեյ Զայցեւի «14+», Արտյոմ Տեմնիկովի «No comment», Ալեքսեյ Ֆեդորչենկոյի «Հեղափոխության հրեշտակները», Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ», Վասիլի Սիգարյովի «03 երկիր» եւ այլ ֆիլմեր: Ժյուրին այս տարի գլխավորում է ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը:

ru.hellomagazine.com-ին տված հարցազրույցում Աննա Մելիքյանն ասել է, որ ֆիլմը ստեղծելու համար իրեն ոգեշնչել են իր երկու՝ «Սիրո մասին» եւ «Սիրո մասին 2» կարճամետրաժ ֆիլմերը: «Սիրո մասին» ֆիլմը նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար: Հարցման արդյունքում պարզվել է, որ «Սիրո մասին» ֆիլմը ռուսական փառատոնի ամենասպասված պրեմիերաների շարքում է:

Հիշեցնենք, որ «ԿԻՆՈՏԱՎՐՈԶ-15» 25-րդ բաց փառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը ստացել էր Աննա Մելիքյանը՝ «Աստղ» ֆիլմի համար: Նրա «Ջրահարս» ֆիլմը (2007թ.) արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակին:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ