Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան

ՀԴԿ ՂԵԿԱՎԱՐ. «ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԹՈՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ, ԵԹԵ...»

Արխիվ 12-16

ՀԴԿ ՂԵԿԱՎԱՐ. «ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԹՈՂ

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ, ԵԹԵ...»

 

Երեկ խորհրդարանում  կազմակերպվել էին լսումներ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ, որոնց ներկա էին թե՛ քաղաքական գործիչներ, թե՛ ՀԿ-ների ներկայացուցիչներ:   Լսումներին ներկա էր նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության  ղեկավար Արամ Սարգսյանը, ում «Իրավունքը» ուղղեց մի քանի հարց:

- Պրն Սարգսյան, երեկ խորհրդարանում հոսանքի թանկացման վերաբերյալ իրենց  հիմնավորումները ներկայացրին ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանն ու էլեկտրաէներգիայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրանց հիմնավորումներն ընդունելի՞ են Ձեզ համար:

- Ես Ռոբերտ Նազարյանին ասացի, որ նա ՀՀ քաղաքացի է, ով պետք է փորձի հոսանքի թանկացման  հարցին այդ տեսանկյունից պատասխանել: Եթե համարում ես, որ  լծակներդ քիչ են, գնա կառավարություն, ասա` ինչ եք անում: Ինձ դրել եք այս  պայմաններում, ու ես պետք է ժողովրդին պատասխան տամ: Հետո ինչ է նշանակում` ես պարտավոր եմ մտածել մեր էներգահամակարգի ֆինանսական կայունության մասին: Բա մեր ֆինանսական կայունության մասին ո՞վ պետք է մտածի:

- Ռոբերտ Նազարյանն ասում է, որ հայտը մերժելուց առաջ պետք  է մատնանշեն մի աղբյուր, որը կապահովի մեր էներգակայուությունը: Եթե դա չկա, նա իր վրա հայտը մերժելու պատասխանատվություն չի վերցնի:

- Դե եթե չի վերցնի, թող հրաժարական տա: Եթե դու տեսնում ես, որ  չես կարող անել այն, ինչ արդարացի է, պետք է  բողոքես, քո ճշմարտությունը տեղ հասցնես, իսկ եթե չի լինում, պետք է թողնես  հեռանաս:

- Իսկ մենք ունե՞նք այդ աղբյուրը, որի մասին խոսում է Նազարյանը:

- Նրանք, ովքեր արտադրում են էլեկտրաէներգիա, շահագրգռված են, որ թանկ գնով այն գնվի: մենք հիմա ունենք արտոնյալ արտադրողներ, որոնց շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է գինը բարձրացնել: «Տարին սակավաջուր է» նախադասությունը հորինված է: Եթե  Սեւանից ջուր բաց թողնելով` «Սեւան կասկադն» աշխատեցնել եք, ի՞նչ սակավաջրության մասին է խոսքը:

- Ենթադրենք, Ռոբերտ Նազարյանը մերժի հոսանքի թանկացման հայտը, ի՞նչ իրավիճակ կառաջանա:

- Ատոմակայանը շարունակում է աշխատել, մենք հոսանք ենք ստանում, պարզապես ՀԷՑ-ի պարտքերը մի քիչ ավելանում են: Այդ ընթացքում աուդիտ է արվում, տեսնում ենք` որտեղ են թերացումները, ինչպիսի ռազմավարություն ձեւավորել: Կառավարության անդամներից  մեկն ինձ ասում է` 21-րդ դարում ով է տեսել, որ տեսուչը  հոսանքի հաշվիչներից ցուցմունք գրի:Մի չիպս են դնում ու ամբողջությամբ կենտրոնացած կառավարում: Բա անեիք, ինչո՞ւ չեք արել:

- Երվանդ Զախարյանն իր ելույթում  այդպես էլ շատ հարցեր անպատասխան թողեց: Միգուցե տեղյա՞կ չէ խնդրից:

- Երվանդ Զախարյանը տեղյակ չէր, երբ քաղաքապետ էր, տեղյակ չէր այլ պաշտոններում: Ես չգիտեմ, երբ քաղաքն այս այլանդակության հասավ, խախտվեց մեր ճարտարապետական անսամբլը, ում մեղքով էր այս ամենը: Զախարյանն իր երեկվա ելույթում խոսեց հետագա անելիքների մասին, որոնք մենք լսում ենք արդեն 25 տարի տարբեր կառավարություններից:

- Երվանդ Զախարյանը պետք է  հրաժարական տա՞:

- Դրանից ոչինչ չի փոխվի, եթե համակարգը չփոխվի: Ինձ բացարձակ  դա չի հետաքրքրում:

- ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը, կոռուպցիոն ռիսկերը նաեւ իրավական դաշտում են, բայց  ոչ ոք չի ցանկանում  հաղորդում ներկայացնել դատախազություն:

- Ըստ օրենքի` դատախազությունը պետք է փորձի բացահայտել իրավիճակը: Ասում են` սեփականատիրոջ իրավունք չունենք ասելու: Էդ ի՞նչ օրենք եք ընդունել, որ սեփանակատիրոջը չեք կարող ոչինչ ասել: Եթե կա հայտարարություն, դատախազությունը հաղորդման կարիք չունի:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ





Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված