Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆ. «ՀԱՅ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ԵՎ...»

Արխիվ 12-16

ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆ. «ՀԱՅ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ԵՎ...»

 

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ  Արման Բոշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի սեռական փոքրամասնությունների  աջակցությանը, որը կատարվում  է Արեւմուտքից, ասաց` անում են ամեն ինչ` Հայաստանում  բնական աճը չապահովելու համար:  «Այսօր հակամարտություն կա ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ, որից անմասն չի մնում մեր երկիրը: Չմոռանանք մեր հարեւան երկրների` Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, որոնք հետաքրքրված չեն մեր երկրի բարգավաճմամբ»,- կարծում է Բոշյանը:

Արման Բոշյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ԼԳԲՏ  համայնքը Թուրքիայի ԼԳԲՏ համայնքի հետ է համագործակցում, ավելին` նախորդ տարի  անգամ ԼԳԲՏ համայնքը կոչ էր անում ներել թուրքերին, մոռանալ ցեղասպանությունը:

Արման Բոշյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը երկու տարի առաջ կայացրեց մի որոշում, ըստ որի`գենդերային օրենքը  վտանգավոր է: «Գենդերը կապ չունի տղամարդու եւ կնոջ իրավահավասարության խնդիրների հետ: Բայց մինչ օրս կառավարությունը գենդերի մասին օրենքի փոփոխված տարբերակը չի ուղարկել ԱԺ»,- հավաստիացրեց ՀԿ-ի նախագահը:

Սեպտեմբերին Հայաստանում, Արման Բոշյանի խոսքով, պատրաստվում են ընդունել օրենք, որն օրինականացնում է ընտանիքի նոր բանաձեւը` երկու նույն սեռի կամ երկու տարբեր սեռի անձանց սեռական հարաբերությունները  կոչվում է ընտանիք: Ընդ որում` երեխաներին, որպես խանգարող հանգամանք, կարող են հեռացնել:  «Եվրախորհուրդը հրապարակել է բանաձեւ, որտեղ այս օրենքից բխող երեւույթները` երեխաներին  խլելը, համարել է  վտանգավոր ու սխալ: Սա եղել է ընդդեմ յուվենալ արդարդատության համաեվրոպական կոալիցիայի աշխատանքի շնորհիվ, որի անդամ ենք նաեւ մենք»,- եզրափակեց պրն Բոշյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ