Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԼՄԲՏ-ԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԴ ԵՎՐՈՊԱԿԱՆ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՑ»` ՀԵՌՈՒ ՄՆԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ»

Արխիվ 12-16

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԼՄԲՏ-ԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԴ ԵՎՐՈՊԱԿԱՆ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՑ»` ՀԵՌՈՒ ՄՆԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ»


Երեւանում Գերմանիայի դեսպանությունը, որը վերջին տարիներին աչքի էր ընկել գեյլեսբիական ֆիլմի պրոպագանդմամբ, հիմա էլ մի նոր խայտառակ նախաձեռնություն է սկսել: Օրեր առաջ եվրոպական այս կառույցը, որի գործունեությունը իրականում պետք է լիներ դիվանագիտական եւ ոչ թե սոդոմյան,  ֆինանսական աջակցության վերաբերյալ պայմանագիր է կնքել «Նոր սերունդ» ՀԿ-ի հետ: Դրանով դեսպանությունը 30.000 եվրո արժողությամբ աջակցություն է սահմանել`  «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում եւ խթանում» ծրագրի համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Գեղարքունյաց թեմի Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. ԳԵՎՈՐԳ քահանա ՏԵՐ-ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ:


«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»


–Տեր հայր, ըստ էության, եվրոպական դիվանագիտական վերոնշյալ կառույցը կոնկրետ սոդոմյան քարոզչություն է իրականացնում, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
– Գերմանիան էլ, Երեւանում Գերմանիայի դեսպանության  եւ «Նոր սերունդ» ՀԿ-ի նման շատ կառույցներն էլ թող իմանան, որ Հայաստանը Սոդոմ եւ Գոմոր չէ: Եկեղեցին երբեք չի հանդուրժի դա, եւ ես` որպես հոգեւորական, կանգնած եմ իմ ժողովրդի կողքին ու չեմ թողնի, որպեսզի այդպիսի կառույցները ներթափանցեն իմ համայնքներ կամ, ընդհանրապես, Հայաստան աշխարհ: Մենք պետք է դուրս գանք ինքնապաշտպանության, որովհետեւ սատանան իր դեւերի հետ միասին հարձակվել է հայոց երկրի վրա: Եվ դեւերի գործակիցներն են այդպիսի կառույցները կամ ՀԿ-ները, որոնք ուզում են կործանել մեր երկիրը: Հայոց աշխարհը մեր սուրբ նահատակների երկիրն է, այստեղ ամեն մի թիզ հողը ներկված է նրանց սուրբ արյունով, եւ չի կարելի պղծել այդ արյունը, այդ հողը: Բոլորը պետք է գիտակցեն, որ Հայաստանն Աստծո ընտրած երկիր է, իսկ հայերը` աստվածընտրյալ ազգ:
– ԼՄԲՏ-ական քարոզչությանը բացահայտորեն սատարում են եվրակառույցները, իսկ մենք մեր ինքնապաշտպանության գործում հույսներս ո՞ւմ վրա պիտի դնենք:
– Իհարկե, մեզ եւ մեր ժողովրդի վրա, ամենակարեւորը` առաջնորդ ունենալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ մեր Սրբության Սրբոց Ավետարանը, որտեղ Տերն ինքն արգելել է, նույնիսկ վերացրել է այդ աղբը: Եվ մենք, լինելով Տիրոջ զավակներ, պարտավոր ենք մեր առջեւ ունենալ Տիրոջ պատվիրանը ու ազգովի ելնել պայքարի: Մենք հիմա նրանց խնդրում ենք հեռանալ այստեղից, իսկ եթե` ոչ, ապա կստիպենք, որ հեռանան, որովհետեւ Հայաստանն իրենց համար պարարտ հող չի դառնա, այլ փուշ եւ տատասկ կլինի:

«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է»


–Փաստորեն, բարոյական, քրիստոնեական արժեհամակարգը բախվում է եվրահամակարգի հետ, եւ նույն այդ կառույցների քաջալերմամբ էլ, շատ հաճախ ԼՄԲՏ լոբբիստ ՀԿ-ները դատարաններ են դիմում ու ինչ-որ պահանջներ ներկայացնում: Ըստ Ձեզ, ժամանակը չէ՞, որ ավանդական արժեհամակարգը պետական մակարդակով պաշտպանություն ստանա:
– Պետական ապարատը պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է հայ ազգին: Ժողովուրդն իրենց ընտրել է ոչ թե, որ իրենց ծառայի, այլ` իրենք ծառայեն ժողովրդին: Հետեւաբար, պետական ապարատը պարտավոր է անել ամեն քայլ` ի պաշտպանություն իր սեփական ազգի, հավատքի եւ արժեքների: Ժամանակն է գիտակցել, որ սա վտանգավոր է ողջ ազգի համար: Պատկերացրեք, եթե նրանց նմանները շատանան, ծնելիությունը կտրուկ կնվազի, եւ ազգը կգնա դեպի կործանման: Այսինքն` նրանց նմանների շատացումը երկրում ազգային անվտանգության խնդիր է, որովհետեւ այդ դեպքում դեպի ծերացում գնացող հայ ազգը կկանգնի ոչնչացման եզրին:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՐԲՈՑ ԵՐԿԻՐ Է, ՈՉ ԹԵ` ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»


–Ի դեպ, այս այլասերությունների դեմ պայքարը ԼՄԲՏ լոբբիստները եւ նրանց համապատասխան կառույցները որպես անհանդուրժողականության դրսեւորում են ներկայացնում` ըստ եվրոպական «առաջադիմական» գաղափարների:
– Եվրոպական մեծ գաղափարները մենք միշտ էլ հանդուրժել ենք, երբ այն չի վնասել մեր ազգային շահին: Բայց այսօր այդ եվրոպական «արժեքները» վնասում են ոչ միայն մեր ազգային շահին, այլեւ Աստծո դեմ են: Աստվածաշնչում ունենք այդ պատկերը` Սոդոմն ու Գոմորը, որն անգամ Աստված չի հանդուրժում: Եվ ես պահանջում եմ ԼՄԲՏ-ական ՀԿ-ներից եվ այդ եվրոպական, այսպես ասած, «քարոզիչներից»` հեռու մնան մեր երկրից: Հայաստանը սրբոց երկիր է, ոչ թե` այլասերությունների:
– «Ապաստան ստեղծել առնվազն 15 անօթեւան ԼՄԲՏ անձանց համար, հնգօրյա սեմինարի շրջանակում Հայաստանի տասը մարզերից 15 իրավապաշտպանների վերապատրաստման հնարավորություն տալ խտրականության եւ խարազանման դեմ պայքարի նպատակով, Հայաստանի 10 մարզերից 10 երիտասարդ ԼՄԲՏ ներկայացուցիչների հնգօրյա վերապատրաստական միջոցառման շրջանակում փոխանցել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց պայքարելու հանուն Հայաստանում ԼՄԲՏ անձանց ազատությունների եւ արդարության». ահա եւ Գերմանիայի դեսպանության ու «Նոր սերունդ» ՀԿ-ի գլխավոր նպատակները: Սա ողորմածությո՞ւն է, թե՞ ազգի կործանում:
– Նրանք փորձում են գայթակղել գումարով: Սրանց հիմնական նպատակը այդ ԼՄԲՏ ներկայացուցիչների այլասերվածությունները Հայոց երկիր մտցնելն է, ու պետությունը քանդելը: Սա այդպես չի կարելի թողնել: Գերմանիայի դեսպանությունը եւ այլ եվրոպական նման կառույցները թող ոչ թե գումարներ տրամադրեն այդպիսիներին պաշտպանելու, այլ թող գումարներ տրամադրեն` նրանց բուժելու համար, որովհետեւ դրանք հիվանդներ են, իսկ այդ հիվանդներին բուժել է պետք: Սա մեծ մեղք է, նույնիսկ հայհոյություն է Աստծո եւ հայ ազգի դեմ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված