ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով

«ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԱԼ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ»

Արխիվ 12-16

«ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԱԼ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ»

 

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը հունիսի 10-ին ժամանել են Հայաստան եւ հանդիպել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ժամանակ բավական թեժ քննարկում է եղել, որի մանրամասների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:



«ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՌԱՊԱՇԱՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է»


–Տիկին Նաղդալյան, գաղտնիք չէ, որ ԵԽԽՎ-ում քննարկվող Հայաստանի համար խնդրահարույց թեմաները շարունակում են մնալ  Սարսանգի ջրամբարի եւ ԼՂ զեկույցի հիմնահարցերը: Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հետ ի՞նչ քննարկում ծավալվեց այս հարցերի շուրջ:
– Բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է, որ սրանք այն խնդիրներն են, որոնցում պահանջվում է ծայրահեղ զգուշավորություն: Եվ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեցինք, որ այս զգայուն հարցերի վերաբերյալ Վեհաժողովը կպահպանի իր սկզբունքայնությունը: Այս դաշտում ամենամեծ նվաճումը այս տարիների ընթացքում այն խաղաղ բանակցություններն են, որոնք ընթանում են այսօր երկու երկրների ղեկավարների միջեւ, եւ կարեւոր է, որպեսզի ընդունվող բանաձեւերը համահունչ լինեն ընթացող բանակցությունների ոգուն: Միեւնույն ժամանակ, մեր եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրեցինք հատկապես Եվրոպայի խորհրդի կողմից կիրառվող այն բառապաշարի վրա, որն անհանգստացնող է, քանզի նման բառապաշար երբեւիցե չի եղել Եվրոպայի խորհրդի փաստաթղթերում: Ի վերջո, որեւէ միջազգային փաստաթղթում առ այսօր չեք հանդիպի «Լեռնային Ղարաբաղ եւ յոթ գրավյալ տարածքներ» ձեւակերպմանը:
– Ըստ Ձեզ, արդյո՞ք եվրոպացի պարոնայք ընկալեցին հարցի նրբությունը, երբ այս մասին բազմիցս է բարձրաձայնվել, սակայն ԼՂ հարցում ԵԽԽՎ-յան զեկույցը մնացել է նույն խայտառակ բովանդակությամբ:
– Դրա համար էլ պատմական ակնարկ կատարեցինք` համազեկուցողներին հիշեցնելով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցել է 2001 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրների ակտիվ ֆազան արդեն ավարտված էր: Զինադադարը կնքվել է 1994 թվականին, իսկ 2001 թվականին Հայաստանին եւ Ադրբեջանին Եվրոպայի խորհուրդ ընդունելիս` ԵԽ-ն չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղ եւ 7 գրավյալ տարածքներ» բառակապակցությունը: «Օկուպացված տարածքներ» բառակապակցությունը երբեւիցե չի եղել այս տարիների ընթացքում եւ որեւէ բացատրություն չկա, թե ինչու այսօր հանկարծ այդ բառակապակցությունները հայտնվում են ԵԽ բառապաշարի մեջ: Լեռնային Ղարաբաղի գործընթացներում որեւէ նոր բան չի կատարվել, ուստի` տարակուսելի է, թե ինչու շուրջ 10 տարի այս մասին լռեցին ու հանկարծ հիմա խոսում են:

«ԵՎՍ ՄԵԿ ՆՄԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՓԱՍՏԱՐԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԻՆ»


–Այնուամենայնիվ, եթե նման զեկույցը շարունակի մնալ ԵԽԽՎ օրակարգում, ապա այն ինչպիսի՞ վտանգներով է հղի:
– Նման անսկզբունքային վերաբերմունքը կամ թելադրանքը` որեւէ մեկի առանձին վերցրած շահերով, շատ վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Տարիներ շարունակ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը իր ուշադրության կենտրոնում է պահել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների փոխհարաբերությունների խնդիրը, երկու պատվիրակությունների եւ հասարակությունների միջեւ փոխվստահության ամրապնդումը եւ ոչ թե` միջամտելը կոնֆլիկտի կարգավորմանը: Ի դեպ, համազեկուցողներին հիշեցրինք, որ 2005-ին, երբ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցի վերաբերյալ ընդունվեց հայտնի բանաձեւը, այն ոչինչ չավելացրեց խաղաղ կարգավորման, լարվածության թուլացման, կամ փոխվստահության կառուցման եւ ամրապնդման գործում, ինչը որ հայատարարվել էր ԵԽԽՎ-ի կողմից որպես նպատակ: Մինչդեռ տեղի ունեցավ հակառակը, եւ սա խոսում է այն մասին, որ եւս մեկ նման զեկույցի ընդունումը ընդամենը լինելու է մեկ լրացուցիչ գործոն, փաստարկ Ադրբեջանի ձեռքին` կոշտացնելու իր դիրքորոշումները եւ խաթարելու խաղաղ բանակցությունների ընթացքը, խուսափելու կոմպրոմիսներից:
– Որքանո՞վ կարող են ազդել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները հերթական խայտառակ զեկույցի ընդունման վրա:
– Ամեն դեպքում, մեր եվրոպացի գործընկերներին հորդորեցինք օգտագործել իրենց հեղինակությունը եւ իրենց պատվիրակություններում, Եվրոպայի խորհրդի քաղաքական խմբերում ու հանձնաժողովներում խոսել եւ ներկայացնել բարձրացված մտահոգությունները: Բացի դա, եւս մեկ մտահոգություն հայտնեցինք մեր գործընկերներին` Սառեցված հակամարտությունների հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որտեղ կան սկզբունքային խնդիրներ` նախ Եվրոպայի խորհուրդը լիազորված չէ հակամարտություններով կամ դրանց կարգավորման հարցերով զբաղվելու մանդատով: Եվ ստեղծված հանձնաժողովը սահմանված չէ նաեւ Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի կանոնակարգերով, ունի նաեւ բովանդակային թույլ եւ պրոբլեմատիկ կողմ: Այն է` տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր կոնֆլիկտները, որոնք տարբեր ծագում, ընթացք եւ բնույթ ունեն, լցված են «մեկ արկղի» մեջ: Ու հատուկ ընդգծեցինք, որ նույն ձեւակերպումն է ընկած նաեւ այս դեպքում, ինչը վտանգում է տարածաշրջանի խաղաղությունը եւ չի համապատասխանում Մինսկի խմբի բառապաշարին: Արդյունքում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը հայտնվել է որոշ անդամների կողմնակալ մոտեցումների ազդեցության տակ: Նման քայլերը խորացնելու են անդունդը: Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի հարցին,  հորդորեցինք մեր գործընկերներին` նախ ծանոթանալ այն նախագծին, որն այս պահին գոյություն ունի, որովհետեւ ընդամենը մեկ հայացքն էլ բավական է, որպեսզի պարզ լինի, որ հումանիտար և տենիկական խնդիրները  փոխարինվել են քաղաքական բառապաշարով եւ քաղաքական եզրակացություններով:

«ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆԱՐԴԱՐԱՑԻ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԴԱՇՏ»


–Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ արձագանք եղավ եվրոպացի համազեկուցողների` Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի կողմից:
– Աքսել Ֆիշերը տեղեկացրեց, որ իրենց մոնիտորինգային զեկույցի  մաս չի կազմում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Սակայն, ի պատասխան դրան, մենք` ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներս` Արմեն Ռուստամյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ ես տարակուսանք հայտնեցինք Ադրբեջանի մոնիտորինգի մաս կազմելու առնչությամբ: Աքսել Ֆիշերը դա իսկապես խնդրահարույց համարեց եւ նշեց, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի մոնիտորինգի մաս չպետք է լիներ: Եվ եթե դա այդպես է եւ համազեկուցողները համարում են, որ Ղարաբաղի խնդիրը չպետք է արծարծվի մոնիտորինգային փաստաթղթերի մեջ, ապա նրանք եւս պետք է ձայն բարձրացնեն դրա դեմ նույն Մոնիտորինգի հանձնաժողովում:
– Արդյունքում հաջողվե՞ց նրանց կողմից որեւէ հավաստիացումներ ստանալ:
– Եվրոպացի համազեկուցողները հավաստիացրին, որ իրենց նպատակը ավելի լավ, որակյալ զեկույց պատրաստելն է, որն ավելի հավասարակշռված կլինի եւ ըստ էության: Թեեւ, այստեղ խոսքը գնում է ոչ միայն զեկույցի, այլ նաեւ այն մասին, որ երկու համազեկուցող Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ են, հեղինակավոր պատգամավորներ Եվրոպայի խորհրդում եւ պարտավոր են ձայն բարձրացնել եւ խոսել այն մասին, թե ինչու է Մոնիտորինգի հանձնաժողովը դարձել  անարդարացի եւ անհավասար վերաբերմունքի դաշտ: Ինչո՞ւ է այսօր գործում  որոշ ուժերի ճնշման տակ եւ բացարձակ միակողմանի դիրքորոշում ներկայացնում:

«ԴԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԵՎ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»


–Որքանով տեղյակ եմ, Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Եվրասիական միության եւ Եվրոպայի միության հետ հարաբերությունների մասին...
– Եւս մեկ անգամ մեր եվրոպացի գործընկերներին ասացինք, որ Հայաստանի ընտրությունը դեպի Եվրասիական միություն պայմանավորված է բացառապես աշխարհաքաղաքական իրողություններով եւ անվտանգության գործոնով: Միաժամանակ համազեկուցողների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Եվրասիական միությանը անդամակցության առաջին իսկ օրվանից ՀՀ իշխանությունների գիտակցված դիրքորոշումը եղել է այն, որ դա բոլորովին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում: ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Եվրամիությունը եղել եւ շարունակում է մնալ կարեւորագույն գործընկեր ՀՀ-ի համար, եւ գործնական քայլեր են արվել` այդ հայտարարությունը տեսանելի դարձնելու բոլորի համար: Այնպես որ, Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին եւ սկզբունքներին, ստանձնած պարտավորություններին` ընդլայնելով եւ խորացնելով բարեփոխումների գործընթացը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքների գերակայությանը` ոչ այն պատճառով, որ այդպես պահանջվում է Եվրոպայի միության կողմից, այլ այն պատճառով, որ մենք քաջ գիտակցում ենք, որ դա առաջին հերթին պետք է մեր երկրին եւ մեր հասարակությանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված