Զարմացած
Արխիվ 12-16
Քաղաքական ստվերային ինտրիգների եւ էլեկտրաէներգիայի սակագների շուրջ եռացող կրքերի արանքում շատերը մոռացել են, որ այսօր Ազգային հերոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հիշատակի օրն է: Հիշեցնենք, որ 1993-ի հունիսի 12-ին հետախուզական խմբով Աղդամի շրջանի Մարզիլի գյուղին մոտեցած Մոնթեն զոհվեց ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից: Ինչեւէ, հիշելով եւ փառաբանելով Մոնթեին, թերեւս չարժե նաեւ մոռանալ նույն 1993-ին շրջանառվող խոսակցությունները, որ ինչ-որ մեկը թաքուն «նավոդկա» էր տվել թուրքերին, որպեսզի այդպիսի ազդեցիկ եւ հեղինակավոր հրամանատարը հետագայում հանկարծ ազդեցություն չունենա Հայաստանի քաղաքական դաշտում... Երեւի թե, այդ տեսակի` ոչ մինչեւ վերջ պարզաբանված դրվագները իմաստ ունի առավել քան 20 տարվա հեռավորությունից հետաքննել, որպեսզի բացահայտվեն նրանք, ովքեր այսօր հրեշտակի թեւով ներկայանալով` դեռ մի բան էլ համարձակվում են քաղաքական հավակնություններ ունենալ:
Բավականին զարմանալի ձեւով արտահայտվել է անցյալի ստվերներից մեկը` 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգությունում կասկածելի դերակատարություն ունեցած եւ ԱՄՆ փախած-փրկված ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ. «Անկեղծ լինենք. ո՛չ Ռուսաստան, ո՛չ Արեւմուտք ասողները պարզ պրոռուսական դեմոգոգիայով են զբաղված: Որովհետեւ չկա՛ այդպիսի տարբաժանում: Կա քաղաքակրթություն եւ հակաքաղաքակրթություն հստակ բաժանում: Եվ Հայաստանի ապագան ու ներհասարակական հարաբերությունների մոդելը պետք է ընտրել հենց այդ դիլեմայի մեջ»: Իսկ շարունակությունն էլ ավելի զարմանալի է. «Մինչեւ հիմա գործող ուժերը իշխանությանը հեռացնելու մի եղանակ գիտեին` փորձել Ռուսաստանի դեսպանին ու նրա միջոցով նրա ղեկավարին համոզել, թե իրենք ավելի լավ կարող են իրականացնել Ռուսաստանի շահերը նրա ֆորպոստում, քան ներկա իշխանություններն են անում: Միանգամից ասենք` դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Դրա համար էլ մինչ այժմ ընդդիմադիրները սահուն իրար են փոխարինում հրապարակներում, իսկ իշխանությունները մնում են իրենց տեղերում»: Դե, դա արդեն լրիվ կլինիկական դեպք է` անշուշտ, մեր ընդդիմադիրները աչքիս լույսը չեն, սակայն նրանց մեջ չկա այն իդիոտը, որը գնար ռուսներին խնդրեր, թե օգնեք քշենք իշխանություններին, մենք նստենք տեղը: Ու զարմանալի տրամաբանություն ունի Նաիրի Բադալյանը` որ, եթե Ամերիկային չես ծառայում, ուրեմն հաստատ ռուսական գործակալ ես: Այդպես կարող է արտահայտվել միայն սեփական արշինով բոլորին չափողը:
Իսկ նույն թեման բավականին խոհափիլիսոփայական երանգներով զարմանալիորեն շարունակել է ադրբեջանական ԶԼՄ-ներում ՀՀ իշխանություններից գանգատվող տխրահռչակ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ, իր` «Ինչով է վտանգավոր Դոն Քիշոտը հայ հեղափոխության համար» հոդվածում: Սկիզբը, կարծես թե, վերաբերելով հանդերձ քաղաքական ֆանտաստիկայի ժանրին, բավականին անշառ է` իբր Հայաստանի ընդդիմադիրները Դոն Քիշոտ են, իսկ քըխ իշխանությունը նրանց անընդնհատ դեմ է տալիս հողմաղացներ: Ինչեւէ, թեեւ դժվար է պատկերացնել, որ Սերվանտեսի հերոսը հողմաղացների դեմ ճակատամարտի վազեր` օտարերկրյա դեսպանատնից փող ստանալուց հետո, բայց ինչ արած: Սակայն եզրահանգումն է արժանի Ռոբերտ Քոչարյանի հիշատակած ուրիշ մասնագետին. «ամենակարեւորն է, որ դոնքիշոտները չնկատեն, չխոսեն ու չկռվեն իրական վիշապի դեմ: Եւ վիշապն այդ Բաղրամյան փողոցում չէ նստած` այնտեղ նրա տեղական տեղակալներն ու ծառաներն են: Վիշապն այդ Կրեմլում է եւ այնտեղից վաղուց արդեն տիրացել է բոլոր մեր ջրաղացներին»: Լավ է գոնե մեր նույնիսկ ամենաթունդ արեւմտամետների մոտ ողջախոհությունը հերիքում է, չգնալ խրվել Կրեմլի դեմ անիմաստ պայքարի մեջ, որը ոչ մի կապ չի կարող ունենալ ոչ միայն հայկական շահի, այլ նույնիսկ ընդդիմադիրի քաղաքական էգոիզմի հետ:
Հիշո՞ւմ եք ակտիվիստ ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, ով այժմ Նիկոլի կուսակցության վարչության անդամ է եւ վաղուց հայտնի է «Նավակ ճոճող» մականունով: Նրան որոշակի համակրանքով էին վերաբերվում անգամ իշխանամետները, ովքեր նաեւ անկեղծորեն իրենց վրդովմունքն արտահայտեցին, երբ Վիլենը դաժանաբար ծեծվեց: Թեեւ մոլորյալ, բայց անկեղծ տղայի տեղ էին դնում: Բայց հիմա զարմանալիորեն պարզվեց, որ նա դրական է տրամադրված համասեռամոլների նկատմամբ. «Ես ԼԳԲՏ անձանց նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեմ, ընդհանուր առմամբ անտարբեր եմ: Իրենք էլ են մարդ, ինձ ոչ մի բանով նեղություն չեն տալիս եւ իմ ազատությունը ոչ մի կերպ չեն սահմանափակում: Առհասարակ, ես ՀՀ քաղաքացիներին չեմ տարբերակում` ըստ իրենց հակումների կամ նախասիրությունների... Այո՛, ես նույնպես չեմ կարծում, որ հասարակությունը պատրաստ է պայքարել որեւէ փոքրամասնության իրավունքի համար, որովհետեւ հասարակության անդամները մեծամասամբ իրենց իսկ իրավունքների պաշպանությամբ են շատ հազվադեպ զբաղվում, էլ ուր մնաց` սեռական, ազգային, կրոնական կամ այլ փոքրամասնությունների իրավունքներով զբաղվեն»: Զարմանալով հանդերձ, չենք կարող չհարցնել` ինչպես են, օրինակ, վերաբերվում Հայաստանի եզդիները այն հանգամանքին, որ ոմն ակտիվիստ իրենց դնում է նույն շարքում` տարատեսակ մարդկային թափոնի` գոմիկների ու աղանդավորների կողքին:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
