ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԵՔ ՁԵԶ»
Արխիվ 12-16ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԵՔ ՁԵԶ»
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, որտեղ խոսվել է կառավարության գործունեության ու ԼՂՀ-ի անվտանգության մասին:
Փոխխոսնակը Լեւոն Զուրաբյանին նախ հիշեցրեց, որ ՀՀԿ-ն դեռ երկար է մնալու իշխանություն, ապա հավաստիացրեց, որ արցախյան խնդրում ամեն ինչ շատ նորմալ է լինելու: «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի, որն այլընտրանք չունի: ԼՂ-ի անկախությունը դե յուրե ուշ թե շուտ լինելու է: Այնպես որ, մահախոսականները ձեզ պահեք»,- հորդորեց ՀՀԿ-ական մամլո խոսնակը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
