Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան

ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

Թեեւ երեկ պաշտոնապես ավարտվեց ԱԺ գարնանային նստաշրջանը, սակայն դա հանրությունը չի էլ նկատի, քանզի արտահերթ նիստերի պակաս չի լինելու: Գումարած դրան` այսօր խորհրդարանում մեկնարկում են լսումները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Այսինքն` նույն ընդդիմադիրները խորհրդարանական ամբիոնի պակաս չեն ունենալու նաեւ ամառ օրով: Բայց հետաքրքիր է, որ ընդդիմադիրները ոչ այնքան իշխանությանն են քննադատում, որքան իրար են ուտում:

ՍՏՎԵՐԱՅԻՆ ԽԱՂԵՐ Ե՛Վ ՆԵՐՍՈՒՄ, Ե՛Վ ԴՐՍՈՒՄ
Թե ինչու են ընդդիմադիրները իշխանությանը թողած, այն էլ ունենալով հանդերձ էլեկտրաէներգիայի սակագնի պես հրաշալի առիթը, գզվռտվում իրար հետ, դա ունի իր օբյեկտիվ պատճառները: Միեւնույնն է` ՀՀԿ-ի ընտրազանգվածից հատվածներ պոկել չեն կարող, թեեւ հնչում են մերկապարանոց հայտարարություններ, իբր հոսանքի թանկացումից հետո ՀՀԿ-ն ընդհանրապես քվե չի ունենա: Բողոքավոր ընտրազանգվածի քանակն էլ է հայտնի, տեղն էլ, ու քանի որ այդ շուրջ կես միլիոն քվեների հաշվին պատգամավորական մանդատով օժտվելու հավակնողները շատ են, իսկ մանդատների քանակը` սահմանափակ, հետեւաբար պետք է իրար գզեն: Իշխանությունը որեւէ ընդդիմադիրի համար մրցակից չէ, քանզի այժմ չի նշմարվում այն ուժը կամ առաջնորդը, որը կկարողանա ռեալ պայքարել խորհրդարանակն մեծամասնություն ՀՀԿ-ից խլելու համար: Իսկ կողքի ընդդիմադիրը ցանկացած այլ ընդդիմադիրի համար լուրջ մրցակից է, հետեւաբար այդ դաշտում ջունգլիների օրենքներով իրար դեմ կռվելը միանգամայն օրինաչափ է դառնում:
Բայց, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ միավորման եւ վերադասավորման ձեւաչափերի մասին ստվերային բանակցություններ չեն ընթանում: Ստվերային բանակցությունները վարվում են, խոշոր հաշվով, ելնելով նրանից, թե այս կամ այն թիմի համար ինչքանով է ընդունելի դաշնակցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Մի մասի համար դա ընդունելի է, մյուսների համար Քոչարյանը աչքի գրող է, ու հենց դրանից ելնելով էլ գործելու է ապագա դասավորվածությունը: Մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկացած դասավորության դեպքում չի կարող շանս ունենալ մասնակցելու գործընթացներին, այլ կերպ, քան Ռոբերտ Սեդրակիչի շվաքի տակ:

Իսկ ընդհանուր առմամբ, սակարկություններին զուգահեռ` նաեւ ֆինանսական ռեսուրսի փնտրտուք է ընթանում: Կա ամերիկյան աղբյուրը, սակայն այն բավականին սակավ է, ուստի քչերին բաժին կհասնի: Իսկ դրանից դուրս նույնիսկ ամենակրակոտ հեղափոխական ճառերով հանդես եկողներին այլ բան չի մնում, քան թաքուն գնալ այս կամ այն օլիգարխի դուռը: Եվ, երբ մեկնարկի ընտրարշավը, հանրությունը զարմանքով կհայտնաբերի տեղեկատվության արտահոսքեր, թե որ մի ընդդիմադիրը որ մի օլիգարխի հետ է աշխատում:
Սակայն միայն ներսի կուլիսային բանակցություններով քաղաքականության ստվերը չի ավարտվում: Միաժամանակ ուրվագծվում են 2 ֆիգուրներ Ռուսաստանից` Անատոլի Չուբայսը եւ Ալեքսանդր Դուգինը: Երկուսն էլ նույն համաշխարհային ստվերային կենտրոնների հետ կապ ունեն, պարզապես առաջինը ձեւ է անում, թե լիբեր հայացքների տեր է, իսկ երկրորդը ֆաշիստ է ձեւանում, թեեւ որեւէ մարդ չի կարող ռեալ միաժամանակ լինել ե՛ւ ֆաշիստ, ե՛ւ սիոնիստ: Ավելի ճիշտ կլինի Դուգինին համարել քվազիֆաշիստ` ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի ծայրահեղականներին, ովքեր ֆաշիստական արտաքին ատրիբուտները պահպանելով հանդերձ, գործնականում ամբողջովին պառկած են սիոնիզմի եւ ամերիկացիների տակ:
Իսկ հիմա վերը հիշատակված «քաղցր զույգի» իրական դերակատարության մասին: Չուբայսի պարագայում որեւէ լուրջ մարդ չի կարող հավատալ, որ նրա մատը խառը չէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտին, քանզի այդ հայտը նույնիսկ ցուցադրաբար հիշեցնում է սատանի պարը հենց կամրջի վրա: Այսինքն, նման է, որ կազմակերպվում է ստվերային գործընթաց, որի նպատակն է առավելագույնս գրգռել հայ հանրության դժգոհությունը:
Իսկ Դուգինը գործում է միանգամայն բացահայտ: Եվ հենց այս պահին հնչեց նրա հերթական հակահայկական վայրահաչությունը, որը շտապեցին տիրաժավորել մազութային սուլթանատի քարոզչամիջոցները եւ մեր հայրենական ծայրահեղ արեւմտամետները:

ՀՀԿ-Ն ԵՎ ՀԱԿԱՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՀԱԿԱԳՐՈՀԻ
Մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու բոլոր ուժային կառույցների շուրջ ինտրիգների առկայության հանգամանքին, սակայն այժմ այդ թեմայի մեջ չենք խորանա, այլ կանցնենք յուրահատուկ հարցի: Այն է` այդ առումով պաշտպանության նախարարը տարբերվում է մյուս ուժայիններից:
Մենք արդեն առիթ ունեցել էինք ներկայացնելու, որ առաջին հերթին Սեյրան Օհանյանի դեմ վարկաբեկման ինտենսիվ արշավը օբյեկտիվորեն ձեռնտու է Քոչարյանի ճամբարին: Պատճառը պարզ է` եթե անգամ տեսականորեն Սեյրան Օհանյանը կարող է դիտվել որպես 2018-ի նախագահական ընտրությունների թեկնածու, ապա դա ինքնին մահացու սպառնալիք է, մեղմ ասած, ոչ անթերի անցյալ ունեցող հավակնորդների համար...
Բայց այժմ տվյալ ուղղությամբ սկսվեց հակագրոհը: Երբ բանը հասավ նրան, որ պաշտպանության նախարարի կնոջը փորձեցին մեղադրել մահացու ելքով վրաերթի մեջ, այն էլ այն գործով, որով կա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ապա նախ Գլխավոր դատախազությունը հասցրեց հակահարված` հայտարարելով, որ ուսումնասիրում է սուտ մատնության հանցակազմով քր. գործ հարուցելու հարցը: Դրան գումարվեց եւ ՀՀԿ ներկայացուցիչների կողմից հակազդեցությունը: Մի մասը դա անում են բավականին կոպիտ, զորօրինակ` Շմայսը, ում ուզում է քրեական պատասխանատվության ենթարկել տխրահռչակ Սաքունցը, մյուսներն էլ, զորօրինակ` ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արտահայտվում է թեեւ  շատ կոշտ, բայց միաժամանակ զուսպ: Ըստ էության, ՀՀԿ-ն պարզ հասկացնում է, որ այդ զազրելի արշավը չի հանդուրժի, եւ դրա դեմ կիրառվելու են զինանոցում առկա բոլոր հասանելի միջոցները: Եվ որ պետք լինի, նաեւ բանտ կնստեն լրագրողական վկայականը ծխածածկույտ սարքած վարձու քարոզիչները:
ՀՀԿ-ի պարագայում այդ հակագրոհի տրամաբանությունը շատ պարզ է եւ հավելյալ բացատարությունների կարիք չի զգում: Սակայն հետաքրքրական է, որ հակագրոհին միացել են եւ ընդդիմադիրները: Ու խոսքը ոչ միայն դաշնակների մասին է, ի դեմս Արծվիկ Մինասյանի (ոմանք ՀՅԴ-ին անգամ ընդդիմություն չեն համարում, քանզի այդ կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների ջատագով է): Հակագրոհին միացել են նույնիսկ որոշ` ընդդիմադիր ծայրահեղական շրջանակներին սպասարկող քարոզչամիջոցները: Այստեղ տրամաբանությունն այն է, որ նրանք էլ թիվ մեկ աչքի գրող են համարում Ռոբերտ Քոչարյանին եւ ձգտում են ջարդել ցանկացած գործընթաց, որն անգամ տեսականորեն ի զորու է ընդլայնել քոչարյանական ճամբարի ազդեցությունը:
Ինչեւէ, նման է, որ ամբողջ ամառը խուլ հակամարտություն է լինելու քոչարյանականների եւ հակաքոչարյանականների միջեւ, որը հիմնականում անցնելու է ստվերում, սակայն ունենալու է նաեւ ուղղակի կամ անուղղակի հրապարակային արտահայտություններ: Դե, իսկ աշնանը հրապարակային սուր դրսեւորումները երեւակվելու են: Ու հենց աշնանը գալու է վերադասավորումների ստվերային աշխատանքի ռեալ կյանքով գնահատելու շրջանը, ու շատ բան ինչ գաղտնի է, հայտնի կդառնա:
Իսկ մենք զգուշավորությամբ կարտահայտենք երկու միտք: Առաջինը, որ աշնանն էլ ՀՀԿ-ի դիրքերը շարունակելու են մնալ անքննարկելի ուժեղ: Եվ երկրորդը` հարգելի ընթերցող, հանկարծ չզարմանաս, եթե օրերից մի օր Քոչարյանին եւ Սաքունցին նույն ճամբարում տեսնես: Թեեւ ամեն ինչը կասկածի ենթարկելը ճիշտ սկզբունք է հատկապես քաղաքականությամբ զբաղվողների պարագայում, բայց, այնուամենայնիվ, թող կոնկրետ այդ` առայժմ տեսական դրվագով հանգիստ հավատան սեփական աչքերի տեսածին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված